Հայոց բանակի քսանամյա տարելիցը

Իջևանի թիվ 4 դպրոցում հունվարի 27-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց հաղթական բանակի քսանամյա տարելիցին: Դասղեկ Վ. Վարդապետյանի փայլուն մտահղացումը հրաշալի և բարձր մակարդակով մատուցվեց ութերորդցիների կողմից: Նրանք լավագույնս մարմնավորեցին հայոց զինվորի խրոխտ կերպարը, որի մեծագույն սերն ու սրբությունը հող հայրենին է: Ազատամարտիկների լույս դարձած հոգիները կարծես ճախրում էին և վեհացնում ներկաներին: Մերօրյա կայացած ու մարտունակ բանակի […]

Թվային լուսանկարչության թեմատիկ ցուցահանդես

Այսօր Իջևանի թիվ 4 դպրոցում մեդիախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց թվային լուսանկարչության ցուցահանդես: Աշակերտական խորհրդի առաջարկով ընտրվեցին ցուցահանդեսի  թեմաները: Դրանք էին ,,Երեխաների իրավունքները,, և ,,Դպրոցական խճանկար,,:  Մեկ ամիս շարունակ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները իրենց աշխատանքներն էին ներկայացնում մեդիախմբին: Քննարկումների արդյունքում ընտրված նկարները դարձան այսօրվա ցուցահանդեսի նյութը: Ցուցահանդեսի մուտքն  իրենց ելույթով բացեցին Վահեն և Մայան: Յուրաքանչյուր աշակերտ մեկնաբանեց […]

Ջուր պարգևիր, կյանք նվիրիր

Նոյեմբերի 23-ին աշխորհրդի նախաձեռնությամբ  Իջևանի թիվ 4 դպրոցը մասնակցեց «Հայաստան» համահայկական  հիմնադրամի ,,Ջուր պարգևիր, կյանք նվիրիր,, հեռուստամարաթոնին: Աշխորհրդի անդամները հայտարարություններով հանդես եկան բոլոր դասարաններում` իրազեկելով հիմնադրամի նպատակի և կատարած աշխատանքների մասին: Աշակերտների ակտիվությունն ու ոգևորությունը վկայում էր նրանց հայրենասիրական բուռն դրսևորումների մասին: Հավաքած գումարն ուղարկելով հիմնադրամին`դպրոցը ներդրեց իր փոքրիկ լուման ազգանվեր այս գործին:

Ա տառի ծնունդը

Վերջերս Իջևանի թիվ 4 դպրոցի առաջին դասարանցիները յուրահատուկ շուքով բացեցին այբենարանի այն էջը, որտեղից սկսում էր մեսրոպյան գրերը: Տոնական տրամադրությունը պարուրել էր բոլորին` արևածագն ավետող աքաղաղին, արևին ու այբենարանին…