Դասընթացներ Հույսի կամուրջում

Սեպտեմբերի  17-ին  Հույսի  կամուրջի   իջևանյան  մասնաճյուղում  անց  կացվեցին  բլոգինգի   դասընթացներ:  Դասընթացները  կազմակերպվել  էին  «Իմ  մասին» ծրագրի  շրջանակներում:  Մասնակցում  էին Իջևան  քաղաքի  4  դպրոցների  մեդիա ակումբի  անդամները: Դասընթացի   ընթացքում   ուսումնասիրեցին  բլոգը,  նրա  տեսակները  և  ստեղծման  սկզբունքները:  

Մեր դասընթացները

Մարտի 21-26-ին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասընթացներ ‘Առաջնորդություն’ թեմայով: Այն իրականացվում էր Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության կողմից: Դասընթացը հետապնդում էր մի կարևոր և առանցքային նպատակ, այն է՝ երեխաներին իրազեկ դարձնել և ընդգրկուն տեղեկություններ տալ թե առաջնորդության, թե արդյունավետ մարդ լինելու գաղտնիքների մասին: Իրականացվել է նաև մեկ այլ փուլ՝ ‘Ապահով ինտերնետ’ խորագրով: Ներկայումս […]

Մեր մասնակցությունը իմ մասին ծրագրում

2011թ. գարնանը` մարտի 21-26 կողբի N1 դպրոցում կայացավ ‘Առաջնորդություն’ թեմայի շուրջ դասընթաց,որին մասնակցում էր Նոյեմբերյանի, Բերդավանի,Կողբի դպրոցներից 21 աշակերտ: Առաջնորդությունը շատ հետաքրքիր թեմա է,որին ծանոթացանք Հարությունյան Լուսինեի  և Խաչիկյան Ինգայի  օգնությամբ: Իսկ այժմ` հունիսի 17-20-ը ներառյալ Կողբի N2 դպրոցում անցկացվում են համակարգչի, բլոգի և համացանցի վերաբերյալ դասընթացներ: Սովորում ենք ինչպես օգտվել համացանցից:Այստեղ նույնպես շատ հետաքրքիր […]