Փետրվարի 9-ին մեկնարկում են Ապահով Համացանցին նվիրված միջոցառումները

Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 9-ին: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում:  Ապահով Համացանց ծրագրի նպատակն է՝երեխաներին ու ծնողներին, սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով և արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ և առօրյա կյանքում: Այս տարի կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, […]

Հունվարի 28-ը` Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օր

Հունվարի 28-ը անհատական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի գաղտնիության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կամ անհատական տվյալների գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Համացանցից օգտվողները հաճախ կարծում են, որ իրենց անձնական տվյաները չեն օգտագործվի առանց թույլտվության և դրանց փոխանակումը գաղտնի է: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Ամեն անգամ որևէ կայք […]

Ապահով համացանց. ուշադրության կենտրոնում ծնողներն են

Շարունակվում են Orange Արմենիա ընկերության, «Մեդիակրթության կենտրոնի» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների համատեղ «Ապահով համացանց Հայաստան 2013» լայնածավալ ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Այսօր մեկնարկում է ծնողական ժողովների փուլը, որոնց նպատակն է բարձրացնել դպրոցական աշակերտների ծնողների տեղեկացվածությունն ինտերնետային անվտանգության մասին, տալ գիտելիքներ ու գործիքներ՝ վերահսկելու իրենց անչափահաս երեխաների կողմից սպառված առցանց բովանդակությունը, պաշտպանել վերջիններիս հնարավոր վիրտուալ վտանգներից: Ավելին… […]

Ապահով համացանց. Բաց դաս Արմավիրի Մայիսյանի դպրոցում

Մարտի 13-ին Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս «Ապահով համացանց» թեմայով: Դասն անցկացվեց 9-րդ դասարանցիների հետ` դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ասյա Գասպարյանի ղեկավարությամբ: Դասարանը բաժանված էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը նախօրոք հանձնարարված թեմայի շուրջ նախապատրաստել էր աշխատանք: Դասը սկսվեց ուսուցչուհու ստեղծած տեսահոլովակի ցուցադրությամբ, որը ներկայացնում էր համացանցի անսահմանափակ հնարավորությունները և դրան զուգահեռ նաև համացանցում դարանող […]

Ապահով համացանց. վերապատրաստվեցին Էջմիածնի 10 դպրոցների ուսուցիչներ

Էջմիածին քաղաքի 10  դպրոցների ուսուցիչներին ներկայացվեց “Ապահով համացանց   դասավանդողների համար”  ուսումնական մոդուլը: Սեմինարը կազմակերպվել էր ” Ապահով Համացանց 2013″ ծրագրի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:  Տես լուսանկարները…

Ապահով համացանցի տասնամյակը նշվեց Վանաձորում

Ապահով համացանց. Բաց դաս Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ Վանաձորի մասնաճյուղում Մարտի 7-ին “Ապահով համացանց” թեմայով կազմակերպվել էր բաց դաս “Հայաստանում եվրոպական քոլեջ հիմնադրամ” Վանաձորի մասնաճյուղում: Դասն անցկարեց քոլեջի դասավանդող Անուշ Թորոսյանը “Կառավարում և մենեջմենթ” ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Սովորողները նախապես պատրաստել էին նյութերը` ըստ կայքում տեղադրված պլանի: Այդ օրը նրանք ներկայացրեցի համացանցի հնարավորությունները, […]

Ապահով համացանց. Բաց դաս Հ. Շիրազի 169 դպրոցում

 Համացանցի անվտանգ և ապահով օգտագորմանը նվիրված բաց դասը Հոհվաննես Շիրազի անվան թ 169 հիմնական դպրոցում կազմակերպել և վարել է Քնարիկ Գրիգորյանը: “Ժամանակն է վերանայել մեր կարծիքն այդքան անհրաժեշտ ու այդքան գրավիչ Ինտերնետի մասին: Զգուշավորությունը երբեք շատ չի լինում,” ասում է Քնարիկ Գրիգորյանը: Եղիշե Գասպարյանը, Արման Գրիգորյանը և Արման Մանուկյանը պատրաստել են էլեկտրոնային պաստառներ

Ապահով համացանց. Բաց դաս Երևանի 198 ավագ դպրոցում

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 8-1 դասարանում «Ապահով համացանց»թեմայով բաց դասը վարել են ինֆորմատիկայի դասավանդողներ Անահիտ Մելքումյանը և Սոնա Ղազարյանը:  Դասի նպատակն էր` սովորեցնել արդյունավետ կիրառել համացանցի անսահմանափակ հնարավորությունները և ապահով օգտվել համացանցից: Դասի խնդիրներն էին` կարողությունների և ստացված գիտելիքները նախագծային աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում: Աշակերտների խմբային աշխատանքները ներկայացնում էին շնորհանդեսների և տեսաֆայլի միջոցով: Նախապես խմբերը պատրաստել էին պատի թերթեր՝ […]

Ապահով համացանց. Բաց դաս Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Ապահով համացանց. Բաց դաս Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում Փետրվարի 26-ին Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ համացանցի անվտանգ օգտագործմանմասին:  Դասին մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիները:   Դասը սկսվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Ազատյանի բացման խոսքով. ,, Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար , ներկա ինտերնետային սերնդի դասիարակությունը նոր մարտահրավերներ […]

Համացանցի ապահով օգտագործման մասին դասը Բերդի ավագ դպրոցում

Փետրվարի 26-ին Բերդի ավագ դպրոցի 7 դասարանի մասնակցությամբ անցկացվեց բաց դաս‘Ապահով համացանց’ թեմայով: Դասին ներկա էինմեթոդմիավորման անդամները, ուսուցիչեր և ծնողներ: Դասի սկզբում նշվեց նախ` ինչ է համացանցը, ինչպես կարելի է օգտվել և գտնել ցանկացածինֆորմացիա: Կարևորվեց ծնող-սովորող-ուսուցիչ անմիջական կապը և նշվեց, որ երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման պետք է դիմի ծնողին, ուսուցչին: Դասն անցավ շատ […]