Posted by koghb2 on October 20, 2012 at 9:57 am
Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից:
Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը: Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 6-12-րդ՝ դասարաններում:
Այսպիսով հոկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ալեն Աբովյանը 11-րդ <<ա>> դասարանից:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Ալեն Աբովյանին՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:
Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն
Լիդա Քոչարյան՝ 8-րդ դասարան
Continue Reading
Posted by koghb2 on October 20, 2012 at 8:11 am
Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում…
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:
Լալա Աբովյան 12-րդ դասարան
Continue Reading
Posted by school129c on October 19, 2012 at 4:20 pm
Մենք երբեմն կարոտում ենք Երևանը՝ հենց Երևանում լինելով հանդերձ: Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է: Ամեն տարի նրա տոնին սպասում ենք անհամբերությամբ, այդ օրը ցանկանում ենք լինել նրա բոլոր գեղատեսիլ վայրերում, մասնակցել երգ ու պարին, մեր խինդը խառնել նրա ջերմ մթնոլորտին:
Այդ օրը տոնին վայել զարդարվում է նաև մեր քաղաքը: Ամենուր վառ գույներ են, փողփողացող եռագույն դրոշներ:
Այս տարի մենք՝ պատանի գայականներս, Երևանի տոնին մասնակցեցինք քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառմանը: Այնտեղ հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավար աշխատողներ:
Ոգեշունչ խոսքեր ասվեցին մեր սիրելի քաղաքի մասին, հնչեցին ազգային երգեր, պարային խմբերը ազգագրական պարեր պարեցին, մենք բազմիցս վանկարկեցինք
Ե-րե-վան շը-նոր-հա-վոր տոնդ….
Continue Reading
Posted by ijevans1c on October 17, 2012 at 7:39 am
Ավանդաբար, աշնանային այս շենշող օրերին, Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի է ունենում «Բերքի տոն» միջոցառումը: Այդ միջոցառմանը անհամբերությամբ են սպասում թե աշակերտները, թե ուսուցիչները, թե ծնողները: 
Բերքի առատությունից ճկվում են սեղանները, աշակերտները երգ ու պարով և շնորհակալանքի խոսքերով գովերգում են հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, մրցույթներ: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց մեկ պարային համար: Իսկ իններորդ դասարանցիները հետաքրքիր անակնկալ էին պատրաստել. տնտեսուհի աղջիկները հենց տեղում ծաղկակաղամբի և լոլիկի թթու դրեցին:
Continue Reading
Posted by ijevans1c on October 17, 2012 at 7:13 am

Դրվագ մրցույթից
Հոկտեմբերի 10-ին Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի մրցաշար: Մրցման արդյունքում պետք է ձևավորվեր դպրոցի հավաքականը, որը նոյեմբերին կմասնակցի շախմատի մարզային առաջնությանը: Խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել աշակերտների շրջանում: Դա է վկայում մասնակիցների մեծ թիվը՝ 48 աշակերտ: Երկար և համառ պայքարում հաղթող ճանաչվեցին և թիմի կազմի մեջ մտան հետևյալ աշակերտները.
1. Խաչատրյան Արշակ, 2. Ոսկանյան Էդիկ, 3. Մուրադյան Մանվել, 4.Ղազարյան Մերի
Մեր թիմը
Ավելացնենք, որ մրցաշարը կազմակերպված ձևով անցկացրեց դպրոցի շախմատի ուսուցիչ, ՀՀ շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի մարզիչ Էմիլ Մատինյանը:
Continue Reading
Posted by berdavan on October 15, 2012 at 8:50 am
Հոկտեմբերի 5-ին Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը այցելել էր Բերդավանի միջնակարգ դպրոց շնորհավորելու ուսուցիչների տոնը:Ուսուցիչները հայտնեցին իրենց գոհունակությունը և շնորհակալությունը համայնքի ղեկավարին հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար:
Continue Reading
Posted by berdavan on October 15, 2012 at 8:42 am
Օզոնային շերտի պահպանության մասին ցուցադրությունը կազմակերպեց էկոլոգիական հանձնախումբը:
Ցուցադրությանը մասնակցում էին 6-12 -րդ դասարանների աշակերտներ:
Մենք անհանգստանում ենք օզոնի շերտի քայքայման համար և ցանկանում ենք օգնել այդ գործընթացին շրջապատը կանաչապատելով և օդը մաքուր պահելով:


Continue Reading
Posted by ijevans4c on October 10, 2012 at 5:32 pm
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 2012 թ. սեպտեմբերի 20-ին կայացած աշակերտական խորհրդի նիստում որոշվեց ս/թ. հոկտեմբերի 10-ին անցկացնել աշխորհրդի նախագահի ընտրություններ:
Ձևավորվեց ընտրական հանձնախումբ՝ յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողներից:
Թեկնածուները, համաձայն ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացրին հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց ծրագրերը: Հոկտեմբերի 1-ից 8-ը դպրոցում ընթացավ թեկնածուների ակտիվ քարոզարշավ: Աշակերտները ծանոթացան նրանց ծրագրերին:
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հանդիպում աշխորհրդի նախագահի թեկնածուների և դպրոցի աշակերտների հետ: Տեղի ունեցած ակտիվ քննարման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
Ս/թ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ՝ դպրոցի սովորողների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկության միջոցով: Ընտրությունը ընթացավ դպրոցի սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
Ընտրական հանձնախմբի որոշմամբ, քվեարկության գործընթացին որպես անկախ դիտորդ հրավիրվել էր Իջևանի թիվ 3 հիմն. դպրոցի աշխորհրդի նախագահ Մ. Առաքելյանը: Քվեարկությունից անմիջապես հետո ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփվեց և հայտարարվեց ընտրության արդյունքները: Քվեարկության արդյունքում Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 2012-13ուս. տարվա աշխորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտուհի Մայա Այդինյանը:
Արման Մեհրաբյան 9-րդ դասարան
Continue Reading
Posted by ijevans1c on October 10, 2012 at 11:06 am
Հաճելի ավանդույթ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ամեն տարի անցկացվող « Երկնքից երեք խնձոր ընկավ…»
հեքիաթասացության և բարբառի մրցույթ փառատոնը:
Այս տարի սեպտեմբերի 28, 29, 30-ին կրկին մեծ շուքով անցկացվեց IV փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցելու էին եկել տարբեր տարիքի հեքիաթասացներ Հայաստանի տարբեր մարզերից, Սիրիայից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Ուրախալին այն է, որ արդեն երեք փառատոնի անընդմեջ մեր դպրոցի սաները գրավում են առաջնային տեղեր:
2010թ -I տեղ
2011թ – III տեղ
2012թ- հատուկ մեդալ:
Այս տարի հատուկ մեդալի արժանացավ
մեր դպրոցի VIII ա դասարանի աշակերտուհի Լիլիթ Մարությանը:
Հպարտ ենք, որ նման աշակերտուհիները բարձր են պահում ոչ միայն դպրոցի, այլև մարզի անունը:

Հատված Լիլիթի դերից
Բոլորից շատ հպարտ է ուսուցչուհի Ս. Համբարձումյանը. չէ՞ որ երեք տարիների հաղթողներն էլ իր աշակերտներն են:
Continue Reading
Posted by ijevans3c on October 8, 2012 at 7:46 pm
Ս.թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ դպրոցի աշխորհրդի նախագահի ընտրությունը: Ընտրությունը կայացավ փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությանը որպես դիտորդներ ներկա էին ծնողխորհրդի ներկայացուցիչները:
Իրենց թեկնածություններն էին առաջադրել չորս թեկնածուներ:
Այսպիսով, դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ վերընտրվեց Մհեր Առաքելյանը: Շնորհավորում ենք նրան և ցանկանում ուժ ու եռանդ աշխատանքում:
Continue Reading