Posted by koghb2 on September 20, 2011 at 9:45 am
Այսօր մեր երկրի համար ամենակարևոր տոնն է :Վերջապես ձեռք ենք բերել անկախություն:Անկախությունը գին չունի,թեև ձեռք է բերվում տքնանքով , արյամբ և ցավով:
Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991 թվականին սեպտեմբերի 21-ին հանրաքվե է անցկացվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին:Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ է քվեարկել:Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ,ինքնիշխան հանրապետություն:
Անկախությունը մեծ դեր ունի մեր կյանքում:Եթե չլիներ անկախությունը մենք չէինք ունենա մեր սեփական լեզուն,դրոշը,հիմնը և գերբը:
Continue Reading
Posted by admin on July 25, 2011 at 12:05 pm
Հուլիսի 11-17-ը Ծաղկաձորում կայացավ հերթական երիտասարդական ֆորումը, որն իրականացրեցին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Եվրամիության և Օքսֆամ Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ:
Ֆորումին մասնակցեց 84 երեխա Երևանից և Տավուշի մարզի չորս քաղաքներից, որոնց մեծ մասը ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներ էին;
Ֆորումի օրերը բաժանված էին ըստ թեմաների`թիմային աշխատանքի, իրավունքների, առաջնորդության, գենդերի, մեդիա և շնորհքի օրերի:
Առաջին օրը մենք անվանեցին թիմային աշխատանքի օր: Սկզբում երեխաները ծանոթացան միմյանց հետ, ներկայացրեցին միմյանց, ապա հավաքն ավելի հետաքրքիր դարձնելու համար հայտարարվեց Հրեշտակների խաղ: Խաղի էությունը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր երեխա փնտրի և գտնի իր հրեշտակին և բնականաբար, անակնկալներ մատուցի նրան:
Երկրորդ օրը Ծաղկաձորում ընթացող երիտասարդական հավաքի մասնակիցները քննարկեցին երեխայի իրավունքները: Օրվա առաջին մասում մեկ անգամ ևս վերհիշեցին երեխայի հիմնական իրավունքները և դրանց պաշտպանության ուղիները: Այնուհետև առանձնացրեցին երկու իրավունք` կրթության և մտքի ազատության և փոքր խմբերում քննարկեցին դրանց խոչընդոտող խնդիրները: Քննարկումների արդյունքում երեխաները կազմեցին առաջարկներ խնդիրների լուծման համար:
Երիտասարդական հավաքի երրորդ օրն առաջնորդության օրն էր: Մեզ հյուրընկալվեց Երիտասարդ առաջնորդների դպրոցը: Սկզբում երիտասարդներով խմբեր կազմեցինք, խաղերի միջոցով իմացանք, թե ինչ է առաջնորդությունը, ինչպես պետք է ճիշտ ուղղորդել խմբի անդամների նպատակին հասնելու համար:
Դրան հաջորդեց երկար սպասված հանդիպումը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Տիկին Բախշյանը երիտասարդների հետ զրուցեց աշակերտական խորհուրդների և դրանց նշանակության մասին: Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին հյուրին, ով համբերատար պատասխանեց հարցերին և իր մեկնաբանություններն արենց դրանց մասին:
Գենդերային հավասարությանը նվիրված էր չորորդ օրը, որի ընթավքում երեխաները նախ մուլտֆիլմ դիտեցին, ապա խմբերի բաժանվելով քննարկեցի կնոջ և տղամարդու դերը ընտանիքում, հասարակական, մշակութային և այլ ոլորտներում:
Հինգերորրդ օրը հավաքի մասնակիցները հանդիպեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանի հետ. ով խոսեց մեդիայում երեխաներին ներգրավելու մասին և ներկայացրեց երեխաների և երիտասարդների կողմից պատրաստած մեկ րոպեանոց ֆիլմեր, որտեղ հեղինակները բարձրաձայնում էին իրենց մտահոգող խնդիրների մասին:
Հավաքի մասնակիցներին ողջունեց նաև OXFAM բրիտանական բարեգործական կազմակերպության Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի համակարգող Լիլիթ Չիտչյանը: Նա ներկայացրեց ցանցի երիտասարդական թևի գործունեությունը, որին կարող են միանալ նաև «Հույսի կամուրջ» կազմակերպության երիտասարդ կամավորները:
Այնուհետþ մասնակցիներին միացավ «Ինտերնյուս» հասարակական կազակերպությունը, որի աշխատակիցների գլխավորությամբ երեխաները բաժանվեցին երեք խմբերի` հարցազրույցի, մուլտիմեդիայի և սոցիալական գովազդի: Խմբերն առանձին-առանձին աշխատեցին ըստ թեմաների և վերջում բոլորին ներկայացրեցին իրենց աշխատանքը: Առաջին խումբը ներկայացրեց բլոգի նախագիծ, երկրորդը սոցիալական գովազդի սցենար, իսկ երրորդը բեմադրված հարցազրույցներ:
Վերջին օրն ամբողջությամբ նվիրված էր տաղանդների բացահայտմանը ցուցադրական համարների պատրաստմանը:
Արդեն վաղեմի հարազատների նման բեմ դուրս գալով ներկայացրեցին պարային, երաժշտական þ հումորային բազմաբովանդակ համարներ:
Իրավունքի օր` խնդիրներ և առաջարկներ
Երկրորդ օրը Ծաղկաձորում ընթացող երիտասարդական հավաքի մասնակիցները քննարկեցին երեխայի իրավունքները: Օրվա առաջին մասում մեկ անգամ ևս վերհիշեցին երեխայի հիմնական իրավունքները և դրանց պաշտպանության ուղիները: Այնուհետև առանձնացրեցին երկու իրավունք` կրթության և մտքի ազատության և փոքր խմբերում քննարկեցին դրանց խոչընդոտող խնդիրները: Քննարկումների արդյունքում երեխաները կազմեցին առաջարկներ խնդիրների լուծման համար:
Կրթության իրավունքի հետ կապված մասնակիցներն առանձնացրել էին մի քանի խնդիր, որոնցից էր` բարդ, անհասկանալի դասագրքերը և դրանց պակասը: Որպես լուծում խմբերը առաջարկել էին դասագրքերը կազմել դպրոցի փորձառու մասնագետների մասնակցությամբ, դրանք դարձնել բովանդակալից, համառոտ, հասանելի և հասկանալի դպրոցականներին: Բացի այդ խումբը կարևորել էր դասագրքերն ըստ աշակերտների քանակի ճշգրիտ բաշխելու, տարեցտարի դրանք ավելացնելու հարցը` ըստ աշակերտների թվի:
Մյուս խնդիրը կապված կրթության իրավունքի հետ նշել էին ուսուցիչների կողմնակալ վերաբերմունք երեխաների նկատմամբ (խտրականություն, կաշառակերություն և այլն): Լուծման համար երեխաներն իրենց տարբերակներ առաջարկեցին. ստեղծել բավարար պայմաններ կաշառակերությունը վերացնելու համար` բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, կազմակերպել խաղաղ ցույցեր, ակցիաներ և այլն:
Շատերն առաջարկել էին նաև դիմել աշակերտական խորհրդին հարցը կարգավորելու համար:
Մասնակիցները կարևորել էին նաև ներառական կրթության դերը, որպեսզի հաշմանդամ և հաշմանդամություն չունեցող երեխաները չենթարկվեն խտրականության, նշելով նաև երեխաներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու անհրաժեշտությունը:
Խմբերից մեկը փորձում էր լուծումներ գտնել հետևյալ խնդրի համար. դպրոցի տված գիտելիքները բավարար չեն ԲՈՒՀ ընդունվելու համար:
Մասնակիցներն առաջարկում էին
ահմանել հսկողություն դասաժամերի ճիշտ և ժամանակին անցկացման համար, որպեսզի ողջ ծրագիրը հասցնեն անցնել: Երեխաները կարևորեցին ավագ դպրոցների մասնագիտացումը, ինչպես նաև մամանակ առ ժամանակ աշակերտների գիտելիքների ստուգումը: Կրթության որակի բարձրացման համար կարևորվեց նաև արհեստավարժ և բանիմաց ուսուցչական կազմի ընտրությունը: Այս դեպքում էլ մեծ տեղ հատկացվեց ներառական կրթության համակարգի զարգացմանը, ապահովելու համար երեխաների հանդեպ անհատական մոտեցումը:
Հաջորդ խնդիրը, որը կարևորել էին երեխաները, ներառական կրթության բացակայությունն էր բոլոր դպրոցներում: Այս խնդրի համար անելիս խումբը պարզապես փայլեց իր գիտելիքներով և արած առաջարկներով: Եվ այսպես, որպեսզի Հայաստանում բոլոր դպրոցները դառնան ներառական աշակերտներն առաջարկում են` իրազեկել հաշմանդամություն չունեցող երեխաների ծնողներին հաշմանդամ երեխաների բոլորի հետ սովորելու իրավունքի մասին, կոտրել հաշմանդամություն ունեցող երեխաների մասին հասարակության կարծրատիպերը, ընդունել օրենք, ըստ որի բոլոր դպրոցները կդառնան ներառական: Իրենց փորձից ելնելով աշակերտները նշեցին բոլոր տնօրեններին և ուսուիչներին «Ներառական կրթությունը» թեմայով վերապատրաստելու անհրաժեշտությունը:
Մասնակիցները չմոռացան նաև ապագա մանկավարժների մասին և առաջարկեցին ԲՈՒՀ-երում ծրագիր ներդնել, որի արդյունքում ուսանողները գիտելիք կստանան նաև ներառական կրթության մասին: Եվ, իհարկե, առաջարկեցին մշտապես շակերտներին պատմել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց հնարավորությունների մասին, դասերի, միջոցառումների, արտագնա հանդիպումների միջոցով:
Մեկ այլ խնդիր, որ խոչընդոտում է երեխայի կրթության իրավունքին, մասնակիցներն առանձնացրել էին ծնողների անտարբերությունը երեխայի կրթության նկատմամբ:
Լուծման համար առաջարկում էին նպաստել հաճախակի և մտերմիկ շփումներին երեխաների և ծնողների միջև, կազմակերպելով այցելություններ մշակութային կենտրոններ` թատրոն, ցուցասրահ, թանգարան, կազմակերպելով նաև ֆիլմի դիտում-քննարկումներ: Առաջարկում էին դպրոցում հաճախակի հանդիպումներ կազմակերպել ծնողների հետ, ներկայացնելով երեխայի հաջողությունները, քաջալերել ծնողներին մտերմիկ և անկեղծ զրույցներ վարել երեխաների հետ, իրենց դպրոցական հիշողությունների մասին: Հետաքրքիր գաղափար էր նաև կրթություն ստացած և տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած մարդկանց օրինակները պատմելը երեխաներին, ինչպես նաև «Կրթությունը 21-րդ դարում» թեմայով սեմինարներ կազմակերպելը, նվիրված կրթության դերին և դրա կարևորությանը մարդու կյանքում:
Մյուս խումբն աշխատում էր մտքի ազատության և ազատ խոսքի իրավունքին խոչընդոտող խնդիրների վրա, դրանց լուծման համար քայլեր առաջարկելով:
Նշելով ազգային մտելակերպից բխող ազատ խոսքի սահմանափակումները, խոսքի արտահայտման մշակույթի բացակայությունը, երեխաներն առաջարկում էին օգտագործել տարբեր տեղեկատվական աղբյուրներ (համացանց, մամուլ, հեռուստատեսություն) ազատ խոսքի դրսևորման նկատմամբ կարծրատիպերի վերացման համար: Առաջարկ հնչեց նաև կրթական հաստատություններում ազգային մտածելակերպի և խոսքի ազատության մասին դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ, զանգվածային լրատվության միջոցներում (ԶԼՄ) հաճախակի անդրադառնալ խոսքի ազատության հետ առընչվող խնդիրներին: Երեխաներն անհրաժեշտ համարեցին անվճար իրավաբանական խորհրդատվություն կազմակերպել մտքի ազատության իրավունքին և դրա սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև ընտանիքում բարձրացնել երեխայի արտահայտվելու իրաավունքի մասին իրազեկությունը:
Ազատ խոսքի սահմանափակման համար որպես խնդիր նշվեց նաև սեփական իրավունքների մասին երեխաների գիտելիքների պակասը: Այդ իսկ պատճառով կարևորվեց նաև դպրոցներում միջին և բարձր դասարանների համար խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ պարբերական և պարտադիր սեմինարների, խաղերի և քնարկումների կազմակերպումը:
Բացի այդ հեռուստատեսությամբ սոցիալական հոլովակներ հեռարձակելը և դպրոցներում համապատասխան բուկլետներ և պաստառներ տարածելը ևս իրազեկության բարձրացման միջոց նշվեց:
Ինչ վերաբերվում է մտքի, խոսքի ազատությունը սահմանափակող ֆիզիկական և հոգեբանական ճնշումներն, ապա այս հարցում ևս հետաքրքիր առաջարկներ հնչեցին:
Մասնակիցները կարևորեցին աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացումը, նշելով խորհուրդների պարբերական հանդիպումները աշակերտների հետ` վերջիններիս հուզող հարցերը վերհանելու, դրանք համապատասխան օղակներին լսելի դարձնելու համար: Երեխաներն առաջարկեցին նաև ստեղծել իտերնետային բլոգներ կամ կայքեր, որտեղ կլուսաբանվեն երեխաների խոսքի ազատության և բոլոր իրավունքներին վերաբերվող հաջողված պատմությունները, տեսանյութերը և այն:
Կարևորվեց նաև երեխաների համար պարբերական հանդիպումների կազմակերպումը երեխաների իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների և կառույցների հետ:
Եվ վերջին խնդիրը, որ նշել էին մասնակիցները` ազատ խոսքի իմիտացիան էր:
Երեխաներն այս հարցում առաջարկեցին ներգրավել ծնողներին դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանության գործում, երեխաների մեջ զարգացնել առաջնորդության և շահերի պաշտպանության համար անհրաժեշտ հմտություններ, իրականացնել շահերի պաշտպանության ակցիաներ աշխակերտական խորհուրդների կողմից:
Երեխաները որպես լուծում առաջարկեցին նաև միջոցառումներին հումորի տեսքով ցույց տալ իրականությունը:
Որպես լուծման տարբերակ նշվեց նաև բոլոր դպրոցներում ստեղծել անանուն (գաղտնի) արկղիկներ կարծիքները հավաքագրելու համար:
Continue Reading
Posted by koghb1 on June 19, 2011 at 7:28 am
Բլոգը ինտերնետային կայք է: Բլոգի միջոցով մարդիկ կարողանում են տեղեկություններ տեղադրել, որոնել, տարածել և այլն: Բլոգը բաժանվում է հետևյալ տեսակների՝ անհատական, թեմատիկ, խմբային, կոպերատիվ, նորությունների և ազատ ոճի: Անհատականը դա այն տեսակն է, երբ բլոգից օգտվում է միայն մեկ անձ: Թեմատիկն դա այն տեսակն է, երբ բլոգից օգտվողները խորհրդակցում են մեկ թեմայի շուրւջ և չեն շեղվում դրանից: Խմբայինը այն տեսակն է,երբ բլոգից օգտվում են երկու և ավելի անձ: Կորպորատիվը դա այն տեսակն է, երբ, օրինակ գրասենյակներ, հիմնարկներ և այլ ձեռնարկություններ ցուցադրում են իրենց ապրանքատեսակները: Եվ ազատ ոճը դա այն տեսակն է, երբ յուրաքանչյուր ոք բլոգի միջոցով կատարում է այն ինչ ցանկանում է:
Բլոգերը այն անհատն է , որը անընդհատ առնչվում է բլոգի հետ:
Բլոգը մյուս կայքերից տարբերվում է նրանով, որ այն անընդհատ թարմացվում է նոր տեղեկություններով:
Continue Reading
Posted by koghb2 on June 19, 2011 at 7:13 am
Մարտի 21-26-ին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասընթացներ ‘Առաջնորդություն’ թեմայով: Այն իրականացվում էր Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության կողմից:
Դասընթացը հետապնդում էր մի կարևոր և առանցքային նպատակ, այն է՝ երեխաներին իրազեկ դարձնել և ընդգրկուն տեղեկություններ տալ թե առաջնորդության, թե արդյունավետ մարդ լինելու գաղտնիքների մասին:
Իրականացվել է նաև մեկ այլ փուլ՝ ‘Ապահով ինտերնետ’ խորագրով:
Ներկայումս Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի է ունենում բլոգինգի վերաբերյալ դասընթաց, որի շրջանակներում մենք ծանոթացանք բլոգի ընդհանուր ճյուղավորումներին՝ անհատական, խմբային, թեմատիկ, կորպորատիվ և սովորում ենք համացանցում բլոգ պատրաստել:
Հուսով ենք, որ այս դասընթացները կունենան շարունակական բնույթ, և մենք՝ մասնակիցներս ավելի կնդլայնենք մեր գիտելիքները:
Continue Reading
Posted by berdavan on June 19, 2011 at 6:56 am
Լինելով մասնակիցը աշակերտական խորհրդի ՝ տեղեկացա մի քանի ծրագրերի, որոնք պետք է իրականացվեն սույն թվականի հոկտեմբերի մեկից:
Ծրագիրը հետևյալն էր.Մաքրապատել և կանաչապատել գյուղը և դպրոցը:
Կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն մշակույթի պահպանմանը: Այս ամենի համար հարկավոր է ֆինանսական օգնություն, ինչի համար աշակերտական խորհուրդը դեռևս թեկնածու չի գտել:
Հարգելի բլոգերներ կամ պարզապես այցելուներ խնդրում էնք թողնել ձեր մեկնաբանությունը կամ ներկայացքրեք ձեր ցանկությունը այն մասին, թե ինչպիսին կցանկանայիք տեսնել ՀՀ-ի գյուղերը և դպրոցները:
Սիրով Բերդավանի աշակերտական խորհուրդ:
Continue Reading