Posted by ijevans1c on October 1, 2011 at 5:01 pm
Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Իջևանի համար 1 հիմնական դպրոցի ավագ դասարաններում հայտարարվեց շարադրությունների մրցույթ` «Հայաստանը ես եմ» վերնագրով:
Արդյունքում ներկայացված շարադրություններից լավագույնները` ընտրված դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչների կողմից, կախվեցին դպրոցի նորությունների ցուցատախտակի վրա:
Continue Reading
Posted by ijevans1c on October 1, 2011 at 4:42 pm
Իջևանի համար 1 հիմնական դպրոցում հոկտեմբերի 3-ին անց կկացվեն աշխորհրդի նախագահի ընտրություններ:
Ընտրություններին առաջադրված են 4 թեկնածուներ` Ղևոնդյան Սոնան(9Ա), Ֆարմազյան Լիլիթը(9Բ), Մկրտչյան Գիգուշը(9Բ) և Պետրոսյան Մերին(7Բ): Նրանք ընտրություններից 1 շաբաթ առաջ դպրոցին են ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը, որտեղ նշել են նախագահ դառնալու դեպքում ձեռնարկվելիք բարեփոխումները:
Ընտրություններին կմասնակցեն 7-ից 9-րդ դասարանցիները` մոտ 180 աշակերտ: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն դասերի վերջում:Արդյունքները կամփոփվեն հանձնաժողովի կողմից, որը կազմված կլինին 6 աշակերտներից(յուրաքանչյուր դասարանից 1 հոգի) և 2 ուսուցչից:
Continue Reading
Posted by school20c on October 1, 2011 at 8:20 am
Սեպտեմբերին Երևան քաղաքի շատ դպրոցականներ մասնակցեցին քաղաքապետարանի կազմակերպած ”Ճանաչենք մեր քաղաքը” շրջագայությանը: Աշակերտները շրջեցին Երևանի փողոցներով բաց ավտոբուսով: Ջոն Կիրակոսյանի ավան թիվ 20 դպրոցի 11 աշակերտ նույնպես մասնակցեցին միջոցառմանը: Էքսկուրսիան անցավ շատ հետաքրքիր և ուրախ:
Հայտնում ենք մեր խորհին շնորհակալությունը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին այս օգտակար նախաձեռնության համար: Տես ավելին…
Continue Reading
Posted by school186c on October 1, 2011 at 8:15 am
Լավ է, երբ լավ ընկերներ ես ունենում: Հ. 186 դպրոցը ևս մեկ անգամ առիթ ունեցավ համոզվելու դրանում: Ամեն ինչ պատմենք հերթականությամբ: Դպրոցի հիմնադրման օրերից մեզ մոտ ամուր է դրված ֆրանսերենի հիմքը: Իսկ 2010-2011 ուսումնական տարվանից ֆրանսերենը դպրոցում դասավանդվում է որպես երկրորդ օտար լեզու: Երեխաները զարմանալիորեն շուտ ընկալում և սիրով սովորում են այս երգեցիկ լեզուն: Սովորածն ու սերտածն էլ ներկայացնում են բազմաթիվ բաց դասերի ու լայնածավալ հետաքրքիր միջոցառումների ընթացքում: Դպրոցի հարկի տակ կրթության ու գիտության նախարարությունից, քաղաքապետարանից, կրթության վարչությունից, վարչական տարածքից ու ամենատարբեր կազմակերպություններից հյուրընկալված պատվավոր անձինք առիթ են ունեցել մասնակցելու ֆրանսահայ մեծ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին նվիրված հանդիսությանը, դիտելու Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում երկու տարի անընդմեջ կազմակերպված <<Խոհանոցների համբույր>> և <<Մշակութային խճանկար>> միջոցառումները, որոնք մեծ արձագանք գտան: Ֆրանսերենի դասավանդման գործում ձեռք բերված հաջողություններն էլ նպաստեցին, որ քաղաքապետարանի օժանդակությամբ 186-ը ներառվի այն դպրոցների շրջանակում,. որոնց իր օգնությունն էր առաջարկում OrangeԱրմենիան: OrangeԱրմենիա+186 դպրոց բարեկամության արդյունքում մեր դպրոցն ունեցավ ֆրանսերենի` համակարգիչներով, նորագույն տեխնիկայով ու գույքով հագեցած դասասենյակ: Եվ ահա սեպտեմբերի 2-ին մեծ շուքով բացվեց դասասենյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին OrangeԱրմենիայի նախագահ պ. Դյութուան, մեծարգո հյուրեր կրթության վարչությունից, քաղաքապետարանից, ծնողներ Մեկ անգամ ևս կարևորվեց ժամանակակից տեխնոլոգայի դերը կրթության որակի բարձրացման ասպարեզում, ասվեցին շնորհակալական խոսքեր, խոսվեց լավ ընկերությունից, բարեկամությունից: Իսկ աշակերտներն իրենց փայլուն ֆրանսերենով հիացրին հյուրերին: Բոլորի ներկայությամբ ուսուցչուհի Գ. Ահարոնյանը դասասենյակում անցկացրեց ֆրանսերենի համակարգչային առաջին դասը: OrangeԱրմենիա+186=Մենք հոգատար ձեռքերում ենք: 186-ում լավ բաները երբեք չեն ավարտվում:
Continue Reading
Posted by school129c on October 1, 2011 at 8:14 am
Համընդհանուր ուրախությունն ու խինդն էին թևածում այդ օրը մայրաքաղաքի Գայի անվ. թիվ 129 դպրոցի բակում: Բարի համբավ ունեցող այս դպրոցում սովորողների հերթափոխ է ամեն տարի: Նախկին սաները հպարտությամբ դպրոց են բերում իրենց երեխաներին, հրճվում, որ հարազատ դպրոցն այսօր լրիվ վերանորոգված է, և ստեղծված են ուսման համար անհրաժեշտ հնարավոր բոլոր պայմանները:
Ամեն սեպտեմբերի մեկ այստեղ յուրովի է անցնում, ուսուցիչների հոգացությամբ միշտ մի նոր անակնկալ է պատրաստվում աշակերտների համար:
Առաջին դասարանցիները ստանում են հատուկ կրծքանշան` որպես պատանի գայականներ:Դպրոցը ուսման բարձր առաջադիմությամբ ավարտողն էլ արժանանում է <<Պանծալի սան>> մեդալին:
Աշակերտները գիտեն, որ իրենց հաջողություններով ուրախացնում են սիրելի ուսուցիչներին: Նրանց պայծառ աչքերում անսահման բարություն ու սեր կա, վստահություն ու նպատակասլացություն այնքան, որ ակամա մտածում ես. <<Նրանց հետ, անշուշտ, կարելի է կառուցել մեր երկրի պայծառ ապագան>>:
Continue Reading
Posted by school150c on September 30, 2011 at 5:25 pm

Սեպտեմբերի 22-ին մեր դպրոցում տոն էր, ուրախություն:150 դպրոցը տոնում էր անկախության 20-ամյակը:
Սեպտեմբերի 22-ին III և IV դասաժամերը հայտարարվեցին հայրենասիրական: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր ցուցադրական անկյուն` նվիրված անկախությանը , ինչպես նաև հայրենասիրական երգեր, ասմունքներ, պատմություններ և տեղեկություններ:
Դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, ծնողխորհրդից մի քանի ներկայացուցիչներ շրջում էին
դասարանից դասարան մասնակցում դասարաններում կազմակերպված տոնին` էլ ավելի ոգևորելով երեխաներին: Կարդա ավելին…
Continue Reading
Posted by ijevans1c on September 30, 2011 at 10:45 am
ԵՎ ահա ընդամենը 20 տարի հետո անկախ Հայաստան կոչվող նորամանուկը իրեն հովանի ունենալով ամպրոպով մաքրված խաղաղ ու ապահով երկինքը` աշխարհին ավետում է . . .
«Ծնունդդ շնորհավո´ր, Հայաստա´ն»
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյիակի կապակցությամբ Իջևանի համար 1 հիմնական դպրոցում շարունակվում է միջոցառումների շքերթը:
Բաց դաս-միջոցառմանը հաջորդեց «Ծնունդդ շնորհավո´ր, Հայաստա´ն» խորագրով մեծ միջոցառումը: Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Է. Մատինյանը:
Միջոցառմանը մասնակցում էին 7-ից 9-րդ դասարանցիները և 4 խիզախ փոքրիկներ: Բարձր դասարանցիները ներկայացրին Հայաստանի
պատմությունը Խոշաբի ճակատամարտից մինչև մեր օրերը: Մի խումբ աշակերտներ կատարեցին հայրենասիրական երգեր: Միջոցառմանը նոր շունչ հաղորդեցին «Արցախ» և «Իմ անունը Հայաստան է» պարերը:
Պարողների հագուստները խորհրդանշում էին եռագույնը:Միջոցառման ընթացքում ցուցադրվում էին փաստագրական տեսանյութեր: Փոքրիկներն իրենց հագուստով խորհրդանշում էին եռագույնը:
Նրանք երգեցին և արտասանեցին Հայաստանի մասին` ապացուցելով իրենց հայրենասիրությունը:
Միջոցառմանն իշխում էին երգը, պարն ու ցնծությունը:
Continue Reading
Posted by koghb2 on September 29, 2011 at 12:24 pm

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրությանը իրենց թեկնածությունն էին առաջադրել Լալա Աբովյանը XI-բ դասարանից (նա Աշակերտական խորհրդի նախագահն էր ) և Սերյոժա Հարությունյանը IX դասարանից: Ընտրությանը մասնակցում էին VI-XII դասարանների բոլոր աշակերտները: Աշակերտները շատ ոգևորված էին և ակտիվորեն մասնակցում էին ընտրությանը:
Ընտրության արդյունքները հաշվվեց ընտրությունից անմիջապես հետո: 105/36 ձայների տարբերությամբ ընտրվեց Լալա Աբովյանը:
Լալա Աբովյանի գործունեության ծրագիրը 2011-2012 ուս.տարվա համար.
1.Կապահովենք Աշակերտական խորհրդի գործունեությունը:
2.Կազմակերպիչների և դասղեկների օգնությամբ կկազմակերպենք սպորտային և ինտելեկտուալ խաղեր:
3.Վերանորոգված դասասենյակների մաքրությունը կստուգենք Աշակերտական խորհրդի ողջ անձնակազմով:
4.Դպրոցի միջանցքների և դասարանները կզարդարենք պաստառներով և բույսերով:
5.Կազմակերպիչների միջամտությամբ,կվերսկսենք <<Բանավեճ>> ակումբի գործունեությունը:
6.Կապահովենք հարակից դպրոցների Աշակերտական խորհրդի համատեղ աշխատանքը:
7.Դասղեկների և աշակերտների օգնությամբ կկազմակերպենք շաբաթօրյակներ:
8.Կկազմակերպենք միջոցառումներ աշակերտների,դասղեկների և կազմակերպիչների օգնությամբ:
9.Կպատրաստենք պաստառներ՝հետաքրքիր տեղեկություններով լի:
10.Ինչպես նաև,պաստառների և միջոցառումների միջոցով կտեղեկացնենք աշակերտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
ՄԵԴԻԱ ԽՄԲԱԿԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԼԱԼԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
Continue Reading
Posted by ijevans3c on September 26, 2011 at 3:06 pm
Փոքր-ինչ անսովոր դասղեկական ժամ էր Իջևանի հ. 3 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանում: Անսովոր էր, քանզի դասն անց էին կացնում աշակերտները: Դասարանում կազմվել էին 5 խմբեր, որոնք յուրովի էին ներկայացնում Հայաստանի խորհրդանիշները: Չնայած նրան, որ խմբերը աշխատել էին առանձին-առանձին, և միմյանցից փոքր-ինչ գաղտնի, ոչ մեկը մյուսին չէին կրկնում: Նշենք, որ դասը անց էր կացվում ռուսաց լեզվով:
Continue Reading
Posted by ijevans1c on September 21, 2011 at 9:06 pm
Սեպտեմբերի 20-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցի IVԲ դասարանում անց է կացվել դաս-միջոցառում. «Ծնունդդ շնորհավո´ր Հայաստա´ն» խորագրով:
Միջոցառման ընթացքում աշակերտները խոսեցին ՀՀ դրոշի գույների, զինանշանի պատկերների, խորհրդանիշերի մասին, երգեցին հիմնը, ազգային երգեր, արտասանեցին և կարդացին Հայաստանի, հայ ժողովրդի մասին բանաստեղծություններ, լսեցին Շուշան Պետրոսյանի, Ինգա և Անուշ Արշակյանների երգերը` նվիրված Հայաստանին:
Continue Reading