Հոկտեմբերի 5-ին ավագ դպրոցի սաները միջոցառում կազմակերպեցին ուսուցչի օրվան նվիրված: Միջոցարմանը մասնակցում էին ավագ դպրոցի բոլոր դասարանների ընտրված աշակերտները:
Continue Reading
Հոկտեմբերի 5-ին ավագ դպրոցի սաները միջոցառում կազմակերպեցին ուսուցչի օրվան նվիրված: Միջոցարմանը մասնակցում էին ավագ դպրոցի բոլոր դասարանների ընտրված աշակերտները:
Հայաստանի նշանավոր և պատմական վայրերից է Ցլիկ-Ամրամի բերդը:
Այն կառուցվել է Ամրամ իշխանի հրամանով և կոչվել իր անունով:
Բերդ ամրոցի մի մասը գտնվում է ժայռի մեջ: Ուսումնասիրվել է մի մասը, սակայն թթվածնի անբավարարության պատճառով հնէաբաններին չի հաջողվել պեղել մյուս հատվածը: Ամրոցը գտնվում է բերդ քաղաքում, Տավուշ գետի ձախ ափին:
Այն եղել է և կմնա տեղի ժողովրդի պարծանքը:
Սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն մեր պատմության մեջ մնալու է որպես կարևորագույն իրադարձություն, որպես աստեղային ժամ:
20.09.11թ. Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մաճկալյանը, Բերդի խմբագրական կոլեգայի անդամ Ա. Ասիլբեկյանը և զորամասի աշխատակից մայոր Ավալյանը: Նրանք իրենց ողջույնի խոսքերով շնորհավորեցին մեր դպրոցին` անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը, որից հետո ելույթ ունեցան աշակերտները:
Ծրագրում կատարվեցին կենդանի լրագիր-աշակերտ (ղեկավար` մանկավարժական կոլեկտիվի կազմակերպիչ Լ. Մովսիսյան): Միջոցառումը եզրափակեց դպրոցի կազմակերպիչ` Է. Ադամյանը:
ՈՒսուցչի օրը դա մասնագիտական տոն է կրթության բնագավառի բոլոր աշխատողների համար:Այդ օրը ուսուցիչները ստանում են բազմաթիվ շնորհավորանքներ իրենց աշակերտների կողմից: Անմասն չմնացին նաև մեր դպրոցի ուսուցիչները:Իր շնորհավորանքի խոսքը ուսուցիչներին ուղղեց նաև դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը: ,,Շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ փոխադարձ սեր ուսուցիչ – աշակերտ հարաբերություններում: Թող բարի լինի Ձեզ շրջապատող դաշտը: ԵՎ եկեք բոլորս սովորենք փոքրիկ քայլերի արվեստը , որի մասին գրում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դը Սենտ - Էքզյուպերին “: ,,Աստված իմ , ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ , ես խնդրում եմ ուժ`ամեն օրվա համար:Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ , որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև , որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:Նվիրիր ինձ ներքին ձայն , որպեսզի առանձնացնեմ այն , ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին: Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն , որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ , այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում , կարողանամ տեսնել բարձրունքներն ու հեռուները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա , ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Հիշեցրու ինձ , որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները , որոնք ամենաներքևում են : Տուր ինձ ոչ թե այն , ինչ ես խնդրում եմ , այլ այն , ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ:Ես խնդրում եմ նորից`սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը”:
Սեպտեմբերի 22-ին տոնական տրամադրությամբ էին դպրոց շտապող աշակերտները: Այդ օրն էր նշվում Հայաստանի Հանրապետության 20 ամյակը Դիլիջանի թիվ 4 դպրոցում: Նախօրոք բացված “Հայաստանը քո աչքերով” ցուցահանդեսի մոտ հավաքված աշակերտները շնորհավորում էին միմյանց և ուսուցիչներին: Հայոց հզոր թագավորների խոսքով հանդես եկան IX-րդ դասարանի տղաները:
Հայաստանին նվիրված երգերով, պարով և ասմունքով ելույթ ունեցողները դահլիճը լցրեցին տոնական տրամադրությամբ: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և հյուրեր:
Արդեն երկու տարի է, ինչ հոկտեմբերի հինգը ընդունվել է ուսուցչի օր: Այդ օրը ՀՀ բոլոր դպրոցների աշակերտներն իրենց երախտագիտության և շնորհակալության խոսքերն են հայտնում ուսուցիչներին: Բերդի 4-րդ դպրոցի աշակերտները նույնպես կազմակերպեցին միջոցառում` նվիրված ուսուցչի օրվան: Արժանի խոսքերով մեծարվեց ուսուցիչն իր վաստակով, իր հայրենանվեր գործով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Նրանք իրենց շնորհակալական խոսքերն արտահայտեցին երգի ու պարի միջոցով:Միջոցառմանը հրավիրված էին հյուրեր քաղաքապետարանից և մյուս դպրոցներից: Իրոք, մեծ է ուսուցչի վաստակը, և տեղին է նշել Արիստոտելի հետևյալ խոսքերը.<<Ծնողները մեզ կյանք են տալիս, իսկ ուսուցիչը` բարի կյանք>>:
Ուսուցի’չ, զինվի’ր համբերությամբ և քո աշխատանքով ամրացրու’ ազգի հիմքերը: Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Իջևանի համար մեկ հիմնական դպրոցում Հոկտեմբերի 3-ին կայացան Աշխորհրդի հախագահի ընտրություններ:ԻՆչպես նշել էինք, թեկնածուները 4-ն էին`Ղևոնդյան Սոնան, Մկրտչյան Գիգուշը, Ֆարմազյան Լիլիթը և Պետրոսյան Մերին:
Առաջին և երկրորդ դասաժամերի ընթացքում տեղի ունեցավ փակ քվեարկություն: 168 աշակերտներից(7-ից 9-րդ դասարաններ) ընտրությանը մասնակցեցին 159-ը:
Ընտրությունների ընթացքում տիրում էր հաճելի մթնոլորտ:Ընտրությունները անց էին կացվում վստահված աձանց և մի քանի ուսուցիչների ներկայությամբ:
Ընտրությունների ավարտին հաջորդեց ձայների հաշվումը: Այդ գործընթացին մասնակցում էին 6 վստահված անձիք և 2 ուսուցիչներ:
Արդյունքները հայտարարվեցին 4-րդ դասաժամից հետո:
Ղևոնդյան Սոնան հավաքելով 89 ձայն (7 անվավեր)` դարձավ 2011-2012ուս. տարվա Աշխորհրդի նախագահ(52%): Պետրոսյան Մերին հավաքեց 33 ձայն և գրավեց 2-իդ տեղը:Մկրտչյան Գիգուշը հավաքեց 19 ձայն, իսկ Ֆարմազյան Լիլիթը` 16 ձայն:
Իջևանի համար 1 հիմնական դպրոցում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են:
Սեպտեմբերի 27-ին մեր դպրոցում 4 դասարանների միջև անց կացվեց սպորտլանդիա:Այն նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին:
Սպորտլանդիան ունեցավ շատ գեղեցիկ բացում: Մասնակից երեխաները իրենց հագուստով խորհրդանշում էին եռագույնը: Նրանք բացման վերջում օղակներով պատկերեցին 20 թիվը:
Բացմանը հաջորդեց տնօրենի բացման խոսքը: Նա ողջունեց մասնակից աշակերտներին և նրանց մաղթեց հաղթանակ:
Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր շրջագայություն Երևան քաղաքում:Այդ օրը Երևանի բոլոր դպրոցների աշակերտները պետք է քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներով շրջագայեին Երևան քաղաքով: 100 դպրոցի աշակերտները
այդ շրջագայության առաջին ուղևորներից էին: Շնորհակալություն Երևանի քաղաքապետին այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Նկարները տես…