Շնորհավոր տոնդ զինվո՛ր

0

Հունվարի 26-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի VII,VIII,IX և X  դասարանների տղաները  գյուղի զորամաս տարան այն ծանրոցերը, որը պատրաստել էին  դպրոցի սաները:

Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից շնորհավորական բացիկներ ուղարկվեցին նաև Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի այն սաներին , ովքեր ավարտել են դպրոցը և գտնվում են զինվորական ծառայության մեջ : Երեխաները այդ ամենը անում էին մեծ սիրով և գոհունակությամբ: Մենք համոզված ենք , որ բոլոր այն զինվորները, ովքեր ծառայում են Կողբի զորամասում մեծ ուրախությամբ և անակնկալով ընդունեցին  մեր ծանրոցները : 

 

 

 

 

 

 

 

 

7-րդ դասարանի աշակերտ

Նարե Թամազյան


Continue Reading

Մաթեմատիկայի էլեկտրոնային խմբակ

0

Գիտե՞ք որ…
1. Երեք միատեսակ թվանշաններով գրված եռանիշ թիվը բաժանվում է 37-ի:
Օրինակ` 333:37=9 888:37=24
2. Եռանիշ թիվը, եթե կողք-կողքի գրված լինի 2 անգամ, ապա ստացված վեցանիշ թիվը կբաժանվի և’ 13-ի, և 11-ի, և 7-ի:
Օրինակ` 235235:13=18095
235235:11=21385
235235:7=33605

Մաթեմատիկական ընկույզիկներ
1) Ունենալով 5լ և 7լ տարողության երկու աման, ինչպե՞ս կարելի է ջրի ծորակից վերցնել 6լ ջուր:
2) Պետրոսը ծնվել է 20-րդ դարի կեսին: n-ի 2 – րդ աստիճան թվականին նա կդառնա n տարեկան: Որ թվականին է ծնվել Պետրոսը:
3) Բնական թվից հանեցին նրա թվանշանների գումարը, ստացված թվից նորից հանեցին նրա թվանշանների գումարը և այդպես շարունակ: Այդպիսի տասնմեկ քայլից հետո առաջին անգամ ստացվում է 0: Որ թվից են սկսել հանել:
4)Յուրաքանչյուր վանդակում նշեք իրարից տարբեր մեկական բնական թիվ այնպես, որ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով գրված երեքական թվերով կազմված վեց արտադրյալներից յուրաքանչյուրը լինի 840:

I-IV դասարաններ
1. Շարունակել հաջորդականությունը. 5; 7; 11; 17; 25; ?; …
2. Կռահելով օրինաչափությունը` լրացրեք ?-ի փոխարեն,
ԳՐԻՉ-4, ՊԱՅՈՒՍԱԿ-7, ԳՐԱՏԱԽՏԱԿ-?:
3) Վանդակներում գրված թվերն այնպես դասավորեք, որ քառակուսին դառնա մոգական:
4) Տրամաբանական խաղ
Կառլսոնն ու Մանչուկը որոշել էին մուրաբա եփել, որի համար սկսեցին կշռել ունեցած միրգը: Պարզվեց, որ 1 դեղձն ու 6 սալորը միասին կշռում են այնքան, որքան 1 տանձը, իսկ 3 դեղձն ու 1 տանձը միասին` որքան 10 սալորը: Կառլսոնը մտածմունքի մեջ ընկավ. քանի՞ սալոր է պետք` 1 տանձը հավասարակշռելու համար: Մանչուկն արագ գտավ, իսկ դու՞ք:
Կազմակերպեց` Լ. Խաչատրյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը


Continue Reading

Խաղ-վիկտորինա պատմություն առարկայից էլեկտրոնային տարբերակով (մաս 2)

0

Հայ-Ճապոնալան խաչբառ
Լրացնել խաչբառը. Լրացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
1. Ներբեռնել նկարը և բացել այն Paint ծրագրի օգնությամբ
2. Առաջադրված տարբերակներից ընտրել ճիշտ պատասխանը և ներկել այդ պատասխանի մոտ փակագծերի մեջ նշված թվին համապատասխան վանդակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Continue Reading

Խաղ-վիկտորինա պատմություն առարկայից էլեկտրոնային տարբերակով

0

Լրացնել աղյուսակը.

Ռեբուս

Լրացնել ռեբուսը և վանդականիշերով ստանալ հատուկ անուն:
#++++ բ Ջուղայեցի
1699թ #+++++++ ժողով
++++#++ Օրին հասավ Շամախ 1708թ
1728թ մահացավ +#+++ Բեկը
1812թ ++++++#+-ի պայմանագիր
Հ. Գաթրջան – #+++++++++ պատմություն
Հյուսիսափայլ թերթի հեղինակն է ++++#+++ -ը
Պահպանողական գործիչ – Պետրոս ++#++++

Ո՞վ է պատկերված


Continue Reading

Խաղ-վիկտորինա պատմություն առարկայից էլեկտրոնային տարբերակով

0

Սիրելի աշակերտներ Գագիկ Ստեփանյանի անվան N 135 հիմնական դպրոցի կայքում տեղադրված է խաղ-վիկտորինա պատմություն առարկայից: Վիկտորինային կարող են մասնակցել 6-12-րդ դասարանցիները և բոլոր ցանկացողները:
Խաղ-վիկտորինայի նպատակն է ստուգել և խորացնել Ձեր գիտելիքները պատմություն առարկայից և նպաստել բազմակողմանիորեն կրթված քաղաքացու ձևավորմանը:
Պատասխանները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով.
xmbakihasce@gmail.com

Կազմակերպեցին` Ա. Մուղդուսյանը, Ք Հարթենյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը


Continue Reading

ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

0

Գրական անկյուն, որտեղ լույս են ընծայվում պատի թերթեր` նվիրված մշակույթային գործիչների կյանքին և գրական-հասարակական գործունեությանը:  Աշխատանքները կատարում է ԱԽ համապատասխան ակումբը, որի անդամները նաև գրադարանի գրական խմբակի մշտական մասնակիցներն են: Խմբակը ղեկավարում է Լուսյա Փալանդուզյանը:


Continue Reading

«ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ»

0

Հաշմանդամության միամսյակին էր նվիրված «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ» խորագիրը կրող ցերեկույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Բերդի ավագ դպրոցում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և ԱԽ-ի նախաձեռնող խումբը: Ամբողջ դահլիճը ողողված էր աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, որոնք բարձր տրամադրություն  էին ստեղծում և հաղորդում թե’ մասնակիցներին, թե’ հանդիսատեսներին:

Աշնան պես գույնզգույն երգն ու պարն էր թևածում դահլիճում:Շատ տպավորիչ էին հատկապես ցերեկույթի ընթացքում կազմակերպված աշնանային խաղերը` «Ով շուտ կուտի միրգը» «Ով առաջինը կկծի խնձորը»: Միջոցառումն անցավ ուրախ և հետաքրքիր:

Հեղինակ` Նոնա Ղազարյան ( ԱԽ-ի նաղագահ)

 


Continue Reading

,,Իմ մասին,, ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը

2

Նոյեմբերի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ,,Տիգրան Մեծ,, սրահում  տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած  ,,Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը,,  ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը: Բացման խոսքով հանդես եկան Հույսի Կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՀԿ շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում ԵՎրամիություն պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանդը:

Ներկայացվեց  երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցման արդյունքները (ներկայացրեց  սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը): Ծրագրի նպատակները և ձեռքբերումները ներկայացրեց ,,Իմ մասին,,  ծրագրի համակարգող Նաիրի Մելքոմյանը:

 

Ավարտին  մոտեցավ ,,Իմ մասին,, ծրագիրը: Այն գործեց 2010 թվականից՝  ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ծրագիրն իրականացրեցին Հույսի Կամուրջ և Առաքելություն Արևելք հասարակական կազմակերպությունները:

Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ երկու տարի շարունակ մեր գիտելիքների շտեմարանը հարստացնելու և մեզ հաճելի պահեր պարգևելու համար:

 

Արման Մեհրաբյան

 


Continue Reading

ԿՐԿԻՆ ՆՎԱՃՈՒՄ

0

<<Հայ ասպետ>> ինտելեկտուալ խաղի I փուլում հաղթած  Բերդի ավագ դպրոցի թիմը նվաճեց  կիսաեզրափակչի ուղեգիրը: 81 թիմերից մնացել էին 9 թիմեր,  որոնք ուժերը չափեցին նոյեմբերի 18-ին: Միավորային առավելություն ստացան երեքը, այդ թվում` Բերդի ավագ դպրոցի թիմը: Մեր դպրոցի սաները` Դանիելյան Արթուր և Արմեն ,Պողոսյան Աննա, Ներսիսյան Հեղինե,  Բաբայան Շուշան, Քոսակյան Արտյոմ , Գալստյան Արթուր  կարողացան պատվով  դուրս  գալ այս  փորձությունից  և  ապահովել տեղ կիսաերզափակչում,  որը տեղի կունենա  դեկտեմբերի  2-ին: Շնորհավորում  ենք և
ակնկալում նոր հաղթանակ:

 


Continue Reading

Գրերի գյուտից մինչև գրատպություն

0

Այո՛, մենք  կայինք նրանից  առաջ,

Քիչ թե  շատ՝  կար  հաց,

Եվ  ունեինք  ջուր,

Սակայն նա  եկավ,  որ  սնու՜նդ  սնունդ  դառնա,

Ծնվեց,  որ  ծնենք,

Եղավ,  որ  լինենք,

Եվ  անմահացավ,

Որ  անմահանանք…

Օրերս    ՙԳրերի գյուտից մինչև գրատպություն՚   մրցույթ-փառատոնի    շրջանակներում դպրոցում  տեղի  ունեցավ   անմոռանալի  միջոցառում: 405թ.  Տարոնի  Հացեկաց  գյուղի  Վարդան  անունով  երանելի  մարդու  որդին՝  Մեսրոպ  Մաշտոցը՝ Աստծու  նման  արարեց  հայոց  այբուբենը…

Մեկ  միջոցառման  սահմաններում  հնարավոր  չէ  ներկայացնել  հայ  մտքի  բոլոր  հանճարներին,  ներկայացվեց  մի  փոքր  աստղաբույլ: Ներկայացվեց  յուրովի,  դարաշրջանին  հատուկ  երանգներով,  օգտագործելով  ժամանակակից  տեխնոլոգիաների  հնարավորությունները: ՙՄիջոցառման  մասնակիցները՚  ոսկեդարի,  միջնադարի  և  ներկա  դարաշրջանի  պատմիչները,  փիլիսոփաներն  ու  գրողներն  էին:    Հնչեցին  շարականներ,  որոնց  կատարումները   հիացրեցին  հանդիսատեսին  և  հյուրերին:


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ