Posted by school129c on October 10, 2011 at 3:25 pm

Աշակերտների առօրյան ավելի կազմակերպված և բովանդակալից դարձնելու համար Գայի անվ. հ.129 դպրոցում տարիներ առաջ բացվեց շախմատի դասասենյակ` անհրաժեշտ կահավորումով: Շուտով այն դարձավ շախմատասեր աշակերտների սիրված անկյունը: Ձևավորվեց դպրոցի պատանի շախմատիստների թիմը: Այսօր արդեն կան տարբեր մրցույթներում հաղթած աշակերտներ: Դպրոցի այս տարվա չեմպիոններն են Է.Չարչյանը, Ա. Ելոյանը և Բ.ՈՒլուբաբյանը: Երեխաները այստեղ խաղերից բացի անց են կացնում տեսական պարապմունքներ: Նրանց ջանքերով է ստեղծվել շախմատի արքային` Տիգրան Պետրոսյանին, նվիրված անկյունն ու վահանակը:
Դպրոց այցելած հյուրերն էլ անմասն չեն մնում, մասնակցում են բլից-խաղերի, որոնք անցնում են աշխույժ մթնոլորտում:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը իր այցելության ընթացքում, տեղյակ լինելով դպրոցի աշակերտների շախմատային հաջողություններին, հաճելի անակնկալ մատուցեց նրանց` շախմատների թիվը համալրելով ևս մի քանիսով: Այժմ արդեն ավելի շատ աշակերտներ կարող են միաժամանակ զբաղվել շախմատով:
Continue Reading
Posted by school62c on October 10, 2011 at 5:17 am
Ահա այսպիսին է հ. 62 ավագ դպրոցի բակը` լի կոյուղաջրերով և աղբով: Կոյուղաջրի արտահոսքը անանցանելի է դարձրել ճանապարհը դեպի սպորտհրապարակ, որտեղ իրենց առողջությունն են ամրապնդում մեր դպրոցի աշակերտները: Ֆիզկուլտուրայի և ՆԶՊ պարտադիր մարզումներին մասնակցելու համար աշակերտները ստիպված են կամ շրջանցել դպրոցը կամ անցնել կոյուղաջրերի միջով: Դպրոցի բոլոր աշակերտների անունից աշակերտական խորհուրդը ներկայացնում է իր դժգոհությունը և ակնկալում համպատասխան արձագանք:
Continue Reading
Posted by school20c on October 7, 2011 at 4:52 pm

Առավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական:Ջոն կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները ներկա գտնվեցին այս պատմական միջոցառմանը: Երկու նախագահները Ազնավուրի երգի հնչյունների ներքո բացեցին Ռոդենի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մոտեցավ հավաքված բազմությանը, սեղմեց շատերի ձեռքը և զրուցեց նրանց հետ:
Մինչև արձանի բացումը երկու նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով: Սարկոզին իր խոսքում կրկին հիշեցրեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Ցեղասպանություն բառը նա արտասանեց հայերեն:
Սարկոզին իր ելույթի վերջում նաև հայերեն արտասանեց «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան», ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ:
Continue Reading
Posted by school150c on October 7, 2011 at 10:56 am

Ֆ.Նանսենի անվան համար 150 հիմն դպրոցում հայտարարվեց ռուսերենի տասնօրյակ: Տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցավ բաց դասեր 2-րդ և 9-րդ դասարաններում տարբեր թեմաների շուրջ: 9-րդ դասարանի աշակերտները դասերը անցկացրեցին գրադանարում: Դասը նվիրված էր ռուս մեծ բանաստեղծ` Ա.Ս. Պուշկինին: Աշակերտները դիտեցին ֆիլմ նրա մասին, ասմունքեցին, խոսեցին նրա կյանքի և կենսագործնեության մասին: Երկրորդ դասարանի աշակերտները ներկայացրեցին բաց դաս նվիրված ռուսերենի այբուբենին: Ստեղծվեց պատի վահանակ` այբբենարանը նկարներով, պատի թերթ նվիրված ուսուցչի տոնին, որը լրացվեց աշակերտների աշխատանքներով: Անցկացվեց պոեզիայի ժամ, որտեղ մասնակցեցին 3-8-րդ դասարանի աշակերտները: Հայտարարվեց մրցույթ շարադրություն` <<Աշունը Հայաստանում>> թեմայով և լավագույն աշխատանքները ցուցադրվեցին պատի վահանակում: Ցուցադրվեցին նաև ստեղծագործող աշակերտների աշխատանքները: Քանի որ դպրոցը ռուսերենի խորացված ուսուցմամբ է, ուստի ընդգրկվեցին բոլոր դասարանները: Տասնօրյակը հետաքրքիր էր և ուսանելի ռուսաց լեզվի ա/մ -ի անդամների շնորհիվ:
Continue Reading
Posted by school150c on October 7, 2011 at 10:25 am
Այս տարին հոբելյանական է նաև մեր դպրոցի համար:Դպրոցը նշում է Ֆ. Նանսենի 150-ամյակը և դպրոցը նրա անունով կոչելու 10-ամյակը: Հոկտեմբերի 7-ին Ֆ.Նանսենի միջոցառումների շրջանակում, աշակերտների շնորհիվ դպրոցի բակում բացվեց Նանսենի պուրակ: Ծառատունկին մասնակցեց նաև UNHCR կազմակերպությունը : Միջոցառումների շարքը շարունակվում է:
Continue Reading
Posted by school186c on October 7, 2011 at 8:43 am
Մեր դպրոցի ,,Պատանի էկոլոգները,, տիկին Բուլդոյանի ղեկավարությամբ մրցութային ծրագրի սահմաններում կատարեցին այցելություն ,,Էյ-թի-փի,, կենտրոնական գրասենյակ, որպեսզի լսեն դասախոսություն ,,Շիկահողի արգելոցի,, խնդիրները թեմայով: Դասախոսությունը վարեցին Գևորգյան Մանյան և Անահիտ Ղարիբյանը: Կատարվեց ֆիլմի դիտում; Աշակերտների միջոցով կառուցվեց անտառի մոդել:
Ընկեր Բուլդոյանը հանձնարարեց հավաքել տեղեկություններ Շիկահողի արգելոցի, Կարմիր գրքում հայտնված բույսերի ու կենդանիների մասին:
Continue Reading
Posted by school20c on October 7, 2011 at 8:38 am
Շատ հիշարժան օր էր, մենք հրավիրված էինք դպրոցի վաստակավոր ուսուցիչների Ռիմա Արշակովնայի և Ռիմա Գրիգորևնայի բնակարանները: Շնորհավորեցինք նրանց ուսուցչի տոնի կապակցությամբ: Հրավերքն անակնկալ էր, հանդիպման առաջին իսկ վայրկյանին զգացվեց զրուցակիցների հարգալից և գորովագութ բերկրանքով լի ժպիտները:……
Continue Reading
Posted by school186c on October 7, 2011 at 6:41 am
Հոկտեմբերի 3-9 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի բարձր հովանավորության ներքո Հայաստանում անցկացվում են ռուսաց լեզվի օրեր: Որի շրջանակներում հ. 186 դպրոցում անցկացվեց ,,Մենք խոսում ենք Ռուսաստանի մասին,, նշանաբանով միջոցառում: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր՝ Ռուսաստանի լրագրողների միության անդամ, ,,Գրաժդանին,, ազգային ամսագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Պավլովիչ Կրիվոմազովը, բանաստեղծուհի՝ Ռուսաստանի գրողների և լրագրողների միության անդամ Մաքսիմչուկ Լյուդմիրա Վիկտորովնան, Ռուս-Հայկական կենտրոնի միջտարածքային կապերի գծով գործադիր տնօրեն Մարտիրոս Ռազմիկի Մարտիրոսյանը:
Աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, պարով, բանաստեղծություններով:

Դպրոցի ցանկացացծ անկյուն հնչում էր ռուսերենով: Դպրոցի պատերը զարդարված էին ցուցանա
կներով, պատի թերթերով, որոնք նվիրված էին ռուսաց լեզվին և ռւսս դասականներին: Աշակերտները ներկայացրեցին ռուսական հեքիաթների բեմադրություններ:
Միջոցառման գագաթնակետն էր ,,Աշուն,, վերնագրով բաց դասը, որը անցկացվեց տեղակատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Դասը կազմված էր 3 փուլերից: Առաջին փուլում աշակերտները ներկայացրեցին աշնան մասին շարադրություններ:
Երկրորդ փուլը նվիրված էր ,,Ես, աշունը և երաժշտությունը,, թեմային: Երրորդ մասում աշակերտները ներկայացրեցին աշնանը նվիրված իրենց նկարները, որոնք նվիրեցին բարձրաստիճան հյուրերին:

Դասը հետաքրքիր անցավ, հյուրերը շատ գոհ էին, հիացած ու զարմացած, որ հայկական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները այդքան լավ էին տիրապետում ռուսաց լեզվին:
Միջոցառումն ավարտվեց բարեկամությանը նվիրված երգի կատարմամբ:
Continue Reading
Posted by school186c on October 7, 2011 at 5:38 am
,,Անտառները արժեքավոր էկոհամակարգեր են,, մրցույթային ծրագրի սահմաններում ,հերթական աշխատանքները կատարվեցին Կարինի տնկարանում:Մեր դպրոցի 7-րդ դասարանցիները իրենց կենսաբանության ուսուցչուհի տիկին Բուլդոյանի ուղեկցությամբ այցելեցին Կարինի տնկարան: Այս տնկարանի առաքելությունը կայանում է ծառատնկումների միջոցով Հայաստանի վտանգված անտառների վերականգնումը: Տնկարանի աշխատակիցները սերմնաբույսերից ստացված տնկիները անվճար ուղղում են անտառների վերականգման համար:
7-րդ դասարանցիները տնկարանում լսեցի դասախոսություն ,,Անտառների նշանակությունը,, թեմայով,որը վարեց Գևորգյան Մանյան: Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին դասին, որից հետո գնացին սերմեր հավաքելու: Աղջիկները հավաքեցին կենսածառի սերմեր, իսկ տղաները արոսենու: Սերմնահավաքը ուղեկցվում էր հետաքրքիր բացատրություններով, որը իրականացնում էին տնկարանի աշխատակիցները և տնօրեն պարոն Ղանդիլյանը:
Աշխատանքի հաջորդ փուլում երեխաները ստացան տիկին Բուլդոյանի կողմից հրահանգ -առաջադրանքներ՝ ուսումնասիրել և նկարել տեղանքը, դիտել ծառերի շարահարկերը, չափել ծառերի բարձրությունը , դիտել արմատի փռվածքը, անողնաշարավոր հողաբնակ կենդանիներին :
Կատարվեց տերևների միջոցով ջրի գոլորշիացման փորձ: Երեխաները դասից տպավորված առաջարկեցին սկսել համադպրոցական ակցիա՝ ,,Փրկել անտառը,,:Ակցիայի անցկացման պատասխանատվությունը դրվեց 7-րդ և 8-րդ դասարանցիների վրա:
Յուրաքանչյուր դասարան հավաքելով 40կգ թուղթ կփրկի 1 ծառ:
Սիրելի՛ ընկերներ եկեք փրկենք մեր անտառը:
Continue Reading
Posted by berd1school on October 6, 2011 at 4:08 pm
20.09.11թ. Բերդի հմ. 1 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մաճկալյանը, Բերդի խմբագրական կոլեգայի անդամ Ա. Ասիլբեկյանը և զորամասի աշխատակից մայոր Ավալյանը: Նրանք իրենց ողջույնի խոսքերով շնորհավորեցին մեր դպրոցին` անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Continue Reading