ԿՐԿԻՆ ՆՎԱՃՈՒՄ

0

<<Հայ ասպետ>> ինտելեկտուալ խաղի I փուլում հաղթած  Բերդի ավագ դպրոցի թիմը նվաճեց  կիսաեզրափակչի ուղեգիրը: 81 թիմերից մնացել էին 9 թիմեր,  որոնք ուժերը չափեցին նոյեմբերի 18-ին: Միավորային առավելություն ստացան երեքը, այդ թվում` Բերդի ավագ դպրոցի թիմը: Մեր դպրոցի սաները` Դանիելյան Արթուր և Արմեն ,Պողոսյան Աննա, Ներսիսյան Հեղինե,  Բաբայան Շուշան, Քոսակյան Արտյոմ , Գալստյան Արթուր  կարողացան պատվով  դուրս  գալ այս  փորձությունից  և  ապահովել տեղ կիսաերզափակչում,  որը տեղի կունենա  դեկտեմբերի  2-ին: Շնորհավորում  ենք և
ակնկալում նոր հաղթանակ:

 


Continue Reading

Գրերի գյուտից մինչև գրատպություն

0

Այո՛, մենք  կայինք նրանից  առաջ,

Քիչ թե  շատ՝  կար  հաց,

Եվ  ունեինք  ջուր,

Սակայն նա  եկավ,  որ  սնու՜նդ  սնունդ  դառնա,

Ծնվեց,  որ  ծնենք,

Եղավ,  որ  լինենք,

Եվ  անմահացավ,

Որ  անմահանանք…

Օրերս    ՙԳրերի գյուտից մինչև գրատպություն՚   մրցույթ-փառատոնի    շրջանակներում դպրոցում  տեղի  ունեցավ   անմոռանալի  միջոցառում: 405թ.  Տարոնի  Հացեկաց  գյուղի  Վարդան  անունով  երանելի  մարդու  որդին՝  Մեսրոպ  Մաշտոցը՝ Աստծու  նման  արարեց  հայոց  այբուբենը…

Մեկ  միջոցառման  սահմաններում  հնարավոր  չէ  ներկայացնել  հայ  մտքի  բոլոր  հանճարներին,  ներկայացվեց  մի  փոքր  աստղաբույլ: Ներկայացվեց  յուրովի,  դարաշրջանին  հատուկ  երանգներով,  օգտագործելով  ժամանակակից  տեխնոլոգիաների  հնարավորությունները: ՙՄիջոցառման  մասնակիցները՚  ոսկեդարի,  միջնադարի  և  ներկա  դարաշրջանի  պատմիչները,  փիլիսոփաներն  ու  գրողներն  էին:    Հնչեցին  շարականներ,  որոնց  կատարումները   հիացրեցին  հանդիսատեսին  և  հյուրերին:


Continue Reading

Շախմատային տոն

0

Գագիկ Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ «Շախմատային տոն» խորագրով:
Այս խաղը, որ ստեղծվել է ավելի քան 15 դար առաջ, այդքան գրավում է մարդկանց առ այսօր, ստիպում մարդկանց ժամերով նստել փոքրիկ փայտե խաղաքարերի առջև, հաղթել արժանի, պարտվել արժանապատիվ: Շախմատը ձևավորում է արդարության գաղափար, զարգացնում կամքի ուժ, վճռականություն: Շախմատով զբաղվող մարդիկ ավելի սառնեն դատում, համբերատար են ու օբյեկտիվ: 2Բ դասարանի աշակերտները այսպես կարևորեցին շախմատի դերն ու նշանակությունը, ձևավորեցին վերաբերմունք խաղի նկատմամբ: Չէ՞ որ 150 հզոր և գերհզոր տերություններ, որ համարյա ողջ մոլորակն են կազմում, ընդունեցին անվերապահորեն, որ Հայաստանը շախմատային գերտերություն է, իսկ հայը մտքով, ուղեղով, հանճարով՝ անգերազանցելի:


Continue Reading

Աշունը մեր դպրոցում

0

Եկավ աշուն , սիրուն նախշուն,
Այգում հասան խաղողն նախշուն,
Ընկույզն, կաղինն, գազարն դեղին,
Ա~յ, լավ այգի այսքան բարիք…..

Տես  ավելին……


Continue Reading

Ֆոտո ցուցահանդես

0

Այս  տարվա  ցուցահանդեսի  թեման  էր  `   “Ջուրը   կյանք  է”:

Տես  ավելին…


Continue Reading

Ֆոտոմրցույթ

0

2012թվական  նոյեմբերի 16. Գայի անվան թիվ 129 դպրոցի երկրորդ հարկի սրահը մարդաշատ էր ` ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՄՀ-ի ուսանող- պրակտիկանտներ: Դպրոցի <<Մեդիա>> ակումբի անդամները կազմակերպել էին <<Աշունն իմ աչքերով>> խորագրով ֆոտոմրցույթ: Նկարները դիտելուց հետո, բոլորը մասնակցեցին փակ գաղտնի քվեարկությանը /լուսանկարները  համարակալված էին/` իրենց ձայնը տալով  նախընտրած նկարին: Հանձնաժողովը ամփոփեց արդյունքները: Այնուհետև հանձնաժողովի նախագահը` նկարչության ուսուցիչ  Լ. Վարդանյանը, հայտարարեց մրցույթի արդյունքները.

Առաջին մրցանակ `Սիրանուշ Պապյան /V դասարան/

Երկրորդ մրցանակ` Շահբազյան Սոնա /VIII դասարան/

Երրորդ մրցանակ` Մարգարյան Մերի /VII դասարան/

<<Ինքնատիպ նկար>> մրցանակին արժանացավ VII դասարանի աշակերտուհի Թոսունյան Անը:

Աշակերտները արժանացան պատվոգրերի: Նրանք նշեցին, որ կարևորում են ոչ թե մրցանակը, այլ մասնակցությունը, որի արդյունքում <<մտերմացան>> աշնան հետ: Կարծում ենք, որ դիտողների մեջ հաճելի զգացումներ արթնացան:

 

 


Continue Reading

Մեր ուժը մեր միասնության մեջ է

0

Նոյեմբերի 14-ին սովորականից ավելի ոգևորություն էր տիրում աշխորհրդի սենյակում:  Հավաքվել էր աշխորհրդի ամբողջ կազմը:  Նրանք միաբերան որոշեցին կոչով դիմել դպրոցի բոլոր աշակերտներին և մասնակից դառնալ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը:    Արագ գրի առան կոչը և շտապեցին ռադիոյով հաղորդել իրենց մտադրության մասին:  «Սիրելի աշակերտներ, նոյեմբերի 22-ին մեկնարկում է   «Հայաստան»   համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնը, որը եզրափակում է համահայկական դրամահավաքը: Հանգանակված գումարները կուղղվեն ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը: Դպրոցի աշակերտական խորհուրդը կոչ է անում աջակցել այդ նախաձեռնությանը և մասնակից դառնալ հավաքական ուժով մեր հայրենիքը շենացնելու գործին:»

Նրանց ոգևորությունը փոխանցվեց աշակերտներին, ինչու չէ, նաև ուսուցիչներին: Մի քանի օրվա մեջ կազմակերպվեց դրամահավաքը, որին մասնակցեցին աշակերտները, ուսուցիչները և դպրոցի ամբողջ կոլեկտիվը: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում, բայց որ գլխավորն է, զգալով իր ավանդի խիստ անհրաժեշտությունն ու կարևորությունը մեր հայրենիքի գոյատևման ու շենացման գործում, հավաքվեց 50500 դրամ, որն էլ փոխանցվեց   «Հայաստան»     համահայկական հիմնադրամին:

Մենք հպարտ ենք, որ մասնակից ենք մեր հայրենիքի սահմանների, սահմանամերձ տարածքների ամրապնդման ու  շենացման գործին:

Ռոբերտ Փալանդուզյան Մեդիա ակումբի անդամ


Continue Reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ

0

 

Այս տարի լրանում է հայ տպագրության 500 ամյակը: Հոբելյանական այս տարեթիվը, որ համընկնում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 ամյակի հետ,հայ մշակույթի ամենամեծ տոնն է:

Այդ կապակցությամբ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր դասարանները:

Ցուցահանդեսին ներկայացված էին երեխաների և ծնողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ:

ՅՈՒՆԵՍԿՕ_ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը հայտարարվել է “Գրքի համաշխարհային մայրաքաղաք”:

16-րդ դարի սկզբից հայ գրքի պատմության մեջ սկսվում է նոր շրջան` տպագրության շրջանը:

 


Continue Reading

ԳԵՂԵՑԻԿՆ ՈՒ ՏԳԵՂԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

0

2012 թվականի  նոյեմբերի 19-ին Բերդի 4-րդ հիմնական  դպրոցում աշակերտական  խորհրդի  նախաձեռնությամբ  կազմակերպվեց  բանավեճ`<<Գեղեցիկն  ու տգեղը  մեր  կյանքում>>  թեմայով: Բանավեճին  մասնակցում  էին  դպրոցի 6-9-րդ դասարանի  աշակերտներ  և  ուսուցիչներ:Բանավեճի  նպատակն էր աշակերտների  բարոյական  հայացքների  ձևավորում:Քննարկվեց  հասակակիցների  բարոյական  արարքները:Կատարվեց քննադատական վերլուծություն:Արդյունքում  աշակերտների  մոտ  զարգացան  մի  շարք  բարոյական  հատկանիշներ`բարությունը, ուրիշներին   օգնելու  ցանկությունը, սեփական սխալները  գիտակցելը, ներելը  և  այլն:Ծավալվեց  բուռն  բանավեճ, բոլորն  ակտիվ  էին և  յուրաքանչյուրն արտահայտում  էր  իր կարծիքը:


Continue Reading

Էներգախնայողության միջազգային օր

0

Նոյեմբերի  11-ը   էներգախնայողության    միջազգային   օրն է:Այդ  օրը  հանդիսավորությամբ  նշեցին  նաև  Տավուշի  մարզի  Բերդ  քաղաքի   4-րդ  հիմնական  դպրոցի   5-րդ  դասարանցիները  / դասղեկ՝   Հասմիկ    Գալստյան/:

Այս  ուսումնական  տարվա  սեպտեմբերի  1-ից  դասարանում դասավանդվում  է <<Էներգիայի  և  ռեսուրսների  օգտագործում>>ուսումնական  առարկան:   Դրա  շրջանակներում  հետաքրքիր ակցիա  էին  կազմակերպել  աշակերտները:  Նախապես  պատրաստել  էին  պաստառներ, սովորել  էին  ասույթներ, հավաքել  էին  բազմաթիվ  տեղեկություններ  թեմայի  շուրջ: Նրանք  շրջեցին  դասարաններում, օրվա  խորհրդի  մասին տեղեկացրին  աշակերտներին, անցկացրին  զրույցներ:Ակցիան  շարունակվեց  դպրոցից  դուրս.  նրանք  կազմակերպել էին  <<Այրվող  թղթադրամներ>>  խաղը,  որտեղ   դպրոցի   բոլոր աշակերտները  այրեցին  ավելորդ  ծախսված  էներգիայի համար  վճարված  պատճենահանված  թղթադրամները: Խաղն  ուսանելի էր.  բոլորը  հասկացան,  որ  էներգիան   պետք  է խնայել:Վերջում հինգերորդցիները  բուկլետներ  բաժանեցին  անցորդներին: Օրվա  վերջում  բոլորը  գոհ  էին՝ և´  աշակերտները,  և´ ուսուցիչները. չէ  որ  օգտակար  աշխատանք  էին  կատարել:

 


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ