Ես աշակերտ եմ սեմինար-քննարկումը 170 ավագ դպրոցում

0

Այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի Ավանա համայնքի հ. 170 ավագ դպրոցում Աշխորհի նախագահ Սեյրանյան Մարիամը և փոխնախագահ Մանուչարյան Թամարան անցկացրին Ես աշակերտ եմ սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին Աշխորհի հիմնական կազմը: Աշակերտները սիրով մասնակցեցին և ստացան իրենց հուզող հարցերի

պատասխանները: Շատ շնորհակալություն ՀԵՀ-ին և Ելենա Փիլիպոսյանին:

 


Continue Reading

Ապահով համացանց. Շարունակվում են վերապատրաստումները

0

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքների հիմնական դպրոցների 100 ուսուցիչներ մասնակցեցին “Դպրոցի ՏՀՏ

միջավայրի անվտանգության և ապահովության գնահատում” վերապատրաստման դասընթացին: Առաջիկա շաբաթվա ընթացքում դասընթացներին կմասնակցեն նաև Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների դասավանդողները:  Տես լուսանկարները այստեղ…

“Ապահով Համացանց Հայաստան 2015″ ծրագրի շրջանակներում կազմակերպված այդ դասընթացների նպատակն է՝ օգնել դպրոցներին ստեղծել անվտանգ , ապահով և արդյունավետ միջավայր սովորողների և դասավանդողների համար:

Ծրագրի շրջանակներում կգնահատվի դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, դպրոցներին կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկություններ  և գործողությունների ծրագրեր իրավիճակը բարելավելու համար:

Orange  ընկերության, «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դպրոցներում անցնում են բաց  դասեր և ծնողական ժողովներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են Համացանցում  մասնավոր կյանքի պաշտպանության, անվտանգության և ապահովության խնդիրներին: Տրամադրվում են գիտելիքներ  այն  մասին, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը:

 


Continue Reading

Ապահով Համացանց թեմայով բաց դասերը Հայաստանի դպրոցներում

0

Համացանցի ապահով օգտագործման մասին բաց դասեր և ծնողական ժողովներ անցան Հայաստանի դպրոցներում:  Ապահով Համացանց Հայաստան 2015 ծրագիրն իրականացնում են Orange Արմենիա ընկերությունը, Մեդիակրթության կենտրոն, Ինտերնետ հանրություն կազմակերպությունները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ: Լուսանկարները և տեսանյութերը տես այստեղ

Ապահով Համացանց թեմայով բաց դասեր. սցենարներ, սալիկահանդեսներ

Մ. Նալբանդյանի անվ թ 33 դպրոց: Մելինե Հակոբյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` ծնողական ժողով: Մարինա Հարությունյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` բաց դաս: Մարինա Հարությունյան
Երևանի Ջոն Կիրակոսյանի դպրոց: Նաիրա Ավետիսյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` ծնողական ժողով: Մարինա Հարությունյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` բաց դաս: Մարինա Հարությունյան
Օհանյան կրթահամալիր` բաց դաս: Մարիա Լիսիցինա Օհանյան կրթահամալիր` բաց դաս: Մարիա Լիսիցինա Օհանյան կրթահամալիր` ծնողական ժողով: Մարիա Լիսիցինա
Երևանի թ 198 ավագ դպրոց` բաց դաս: Լուսինե Բալայան Երևանի թ 198 ավագ դպրոց` բաց դաս: Լուսինե Բալայան Վանաձորի Մովսես Խորենացու անվան թ17 ավագ դպրոց: Անահիտ Քոչարյան

Ապահով Համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ. լուսանկարներ

Մ. Նալբանդյանի անվ թ 33 դպրոց: Մելինե Հակոբյան Երևանի Ջոն Կիրակոսյանի դպրոց: Նաիրա Ավետիսյան Օհանյան կրթահամալիր: Մարիա Լիսիցինա
Տավուշի մարզի Կողբի №2 միջնակարգ դպրոց: Արմինե Աբովյան Տավուշի մարզի Կողբի №2 միջնակարգ դպրոց: Արմինե Աբովյան Արմավիրի   մարզի Փշատավանի միջնակարգ  դպրոց: Դիանա Անդիկյան
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց: Անահիտ Քոչարյան Երևանի թ 160 դպրոց: Էլլադա Հովհաննիսյան Հայրապետյանի անվան թ 78 հիմնական դպրոց

 


Continue Reading

Ապահով համացանց. Շարունակվում են դասավանդողների վերապատրաստումները

0

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքների հիմնական դպրոցների 100 ուսուցիչներ մասնակցեցին “Դպրոցի ՏՀՏ

միջավայրի անվտանգության և ապահովության գնահատում” վերապատրաստման դասընթացին: Առաջիկա շաբաթվա ընթացքում դասընթացներին կմասնակցեն նաև Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների դասավանդողները:  Տես լուսանկարները այստեղ…

“Ապահով Համացանց Հայաստան 2015″ ծրագրի շրջանակներում կազմակերպված այդ դասընթացների նպատակն է՝ օգնել դպրոցներին ստեղծել անվտանգ , ապահով և արդյունավետ միջավայր սովորողների և դասավանդողների համար:

Ծրագրի շրջանակներում կգնահատվի դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, դպրոցներին կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկություններ  և գործողությունների ծրագրեր իրավիճակը բարելավելու համար:

Orange  ընկերության, «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դպրոցներում անցնում են բաց  դասեր և ծնողական ժողովներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են Համացանցում  մասնավոր կյանքի պաշտպանության, անվտանգության և ապահովության խնդիրներին: Տրամադրվում են գիտելիքներ  այն  մասին, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը:

 


Continue Reading

Տերյանի 130 ամյակ. Ցերեկույթ Երևանի 170 դպրոցում

0


Continue Reading

Սուրբ Վարդանանց Տոնը Երեվանի 170 Դպրոցում

0

451 թվականի մայիսին  Ավարայրի  ճակատամարտում  հայրենիքի, հայ եկեղեցու,  քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված   Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները  Հայաստանյայց առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ  նրանք  հաստատեցին  հայ  ժողովրդի  ապրելու  կամքը  և  լինելիության իրավունքը:

Աշակերտները, խորն ըմբռնելով տոնի խորհուրդը ,  նախաձեռնեցին և իրականացրեցին գեղեցիկ միջոցառում` նվիրված Վարդանանց  քաջերին: Ներկայացվեցին  Վարդանանց պատերազմի պատճառները, ընթացքն ու պատմական նշանակությունը: Հնչեց Ներսես Շնորհալու <<Նորահրաշ>> շարականը   և մասնակցիները  մեկ   րոպե լռությամբ  հարգեցին  << վասն հաւատոյ, վասն հայրենեաց>> զոհված քաջերի  հիշատակը : Աշակերտները  երգեցին  հայրենասիրական խրոխտ երգեր:  Ներկաները  ևս մեկ  անգամ  համոզվեցին Եղիշեի հետևյալ խոսքերում.     <<Քրիստոնեությունը ոչ թե իբրև զգեստ ենք հագել, որ կարելի է հանել ու փոխել, այլ այն ունենք իբրև մաշկի գույն>>:

 


Continue Reading

Հայաստանում Մեկնարկեց Ապահով Համացանց Միամսյակը

0

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում մեկնարկեց Ապահով Համացանց միամսյակը: Չորրորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Orange-ը, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և

«Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունները նախաձեռնում են«Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:

«Ապահով համացանցի միամսյակ» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Հատուկ ուսումնական տեսանյութերի միջոցով Orange-ը ծնողներին պատկերավոր ցուցադրելու է երեխաներին ոչ ցանկալի բովանդակությունից պաշտպանելու հնարավորությունները: Կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությանը մասնակցում են նաև Օրանժ Արմենիայի աշխատակիցներ, ովքեր միամսյակի ընթացքում համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ իրենց գիտելիքներն ու փորձը կկիսեն ծնողների հետ:

«Վերջին տարիներին Հայաստանում մեծապես աճել է համացանցի օգտատերերի թիվը, ինտերնետն այլևս շքեղություն չէ, այլ մեր առօրյայի բաղկացուցիչ մասը, և, լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը, կարծում ենք, որ չափազանց կարևոր է կրթել համացանցի օգտատերերին և բարելավել անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը», – նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ապահով համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում ենք մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ: Սովորեցնում ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը: ՏՀՏ-ները կրթական և հաղորդակցական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագործման կարիք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Մեդիակրթության կենտրոնն առաջարկում է Ինտերնետ գրագիտության ուսումնական ծրագրեր՝ դասավանդողների և սովորողների համար: Կազմակերպությունը աջակցում է դպրոցներին ստեղծելու կրթական էլեկտրոնային բովանդակություն, տրամադրում է գործիքներ և էլեկտրոնային հարթակներ համագործակցության համար:

Փետրվարի 10-ի միջոցառման լուսանկարները

 


Continue Reading

Հայոց Բանակի 23-Րդ Տարեդարձ. Հանդիսավոր Տողան

0

Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ  170 ավագ դպրոցում հանդիսավոր տողան էր:

Հնչում է Հայաստանի Հանրապետության հիմնը: Զինվորական բարձրաստիճան հյուրերի, տնօրենի, ուսուցիչների, գեղեցիկ կեցվածքով, ձիգ կանգնած պատանիների առջևով ներս է բերվում  եռագույնը, որը ծածանվում է, և յուրաքանչյուրի  հայացքի առջև հառնում է հայոց բանակի անցած փառավոր ուղին:

Քաջագործությունների, հերոսական էջերի նկարագրությունները ոգևորեցին հայոց պատանիներին ու աղջիկներին, որոնց արծվենի հայացքներից հուր է ցայտում, իսկ շուրթերից պոկվում էին.         << Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,

Մեր թրերը միշտ ամուր են, սուր են…>>

Հնչում են շնորհավորանքի բառեր, ապագան խաղաղ երկնքի ներքո կերտելու, հայրենիքը բոլորանվեր պաշտպանելու կոչեր:

Ասես Վարդանանց ոգին էր թևածում` <<Ես մի զարկն եմ քո բազկի…>> բառերի հետ միաձույլ:

 

 


Continue Reading

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

0

Ընթերցանությունը սեփական մտքեր ստեղծելն է` ուրիշ մարդկանց մտքերի օգնությամբ:

Ն. Ա. Ռուբակին

2015թ.  հունվարի 20-ին Բերդի ավագ դպրոցում անց է կացվել ընթերցանության օլիմպիադա: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցում էին 6-րդ դասարանի աշակերտները (12 աշակերտ): Օլիմպիադայի նպատակը    ընթերցանության    նկատմամբ հետաքրքրության խթանումն է: Աշակերտները պետք է գիտակցեն, որ ընթերցելիս անհրաժեշտ է ամեն ինչ հիմնավորապես կշռադատել, որպեսզի ընթերցածը միս ու արյուն ստանա, այլ ոչ թե դառնա սոսկ հիշողություն:

Երեխաներն ընթերցեցին գեղարվեստական երկերից իրենց ընտրած հատվածները, ապա` մրցատյանի կողմից առաջադրված հատվածները: Շեշտը դրված էր վարժ, անթերի, արտահայտիչ և գրագետ ընթերցանության վրա: Մրցատյանի կողմից ընտրված առաջին և երկրորդ պատվավոր տեղը համապատասխանաբար գրավեցին Հեղինե Գրիգորյանը ը Արուս Մելիքյանը, ովքեր կմասնակցեն մարզային փուլին:

Հեղինակ՝     Ալվարդ  Մեժլումյան


 


Continue Reading

Մարդ լինելն արվեստ է

0

2014թ. դեկտեմբերի 2-ին Բերդի ավագ դպրոցը կազմակերպել էր հաշմանդամության միամսյակին նվիրված միջոցառում, որը կրում էր «ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակիցները, հյուրեր մյուս դպրոցներից: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին աշակերտների խոսքը՝ ուղղված համայն աշխարհին:

Գորկին մի առիթով ասել է.«Մարդ լինելն արվեստ է»: Այս նախադասությունը թերևս երկար մտորելու  առիթ է տալիս: Իսկ երբ օգտագործում ենք մարդ բառը, անպայման այն հավելում ենք ամենատարբեր մակդիրներով՝ լավ, վատ, հիանալի կամ հակառակը՝ կարծես մոռանալով, որ մարդը պիտի համապատասխանի իր կոչմանը՝ լինել և մնալ մարդ ցանկացած պարագայում և բոլոր հանգամանքներում՝ որդեգրելով բարոյական բարձր արժեքներ և սիրո ու բարության քաղաքականություն: Ուզում եմ մարդու՝ որպես մարդ կայացման գործում կարևորել դպրոցի մեծ դերը, որտեղ սովորում են անհատականություններ՝ իրենց հատուկ հոգեկերտվածքով ու պահանջմունքներով, մտավոր և ֆիզիկական հնարավորություններով: Նրանք բոլորը պիտի ունենան կրթության և կրթության որակի հավասար իրավունքներ: Բացի դրանից՝ բոլոր անհատականությունները միավորվում են մեկ ընդհանուր  գաղափարի շուրջ. բոլորը կարիք ունեն սիրո ու բարության, հասկացվածության  և ներողամտության: Ով գիտե, գուցե նրանցից մեկն էլ տասնամյակներ անց մեծ հումանիստի՝ հանճարեղ պատանու պես շշնջա ի լուր աշխարհի. «Տո՛ւր ինծի, տե՛ր, ուրախությունն անանձնական՝ Զայն իբրև նարոտ կախեմ ամեն դրան…»: Միավորվենք ուրեմն հանուն սիրո ու բարության, մեր սրտերում վառենք  ջերմության խարույկը: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք:

Հեղինակ՝ Լ. Թումանյան

 


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ