Դարձիր նախագահ
“Դարձիր Նախագահ” համակարգչային խաղը ստեղծվել է Հայաստանում Բրիտանական Դեսպանատան պատվերով և ֆինանսական աջակցությամբ:
«Խաղանք ժողովրդավարություն, դարձնենք իրականություն». այս կարգախոսն են ընտրել հայալեզու համակարգչային խաղի ստեղծողները։ Այս կրթական խաղի հիմնական նպատակը պատանիներին հնարավորություն տալն ծանոթանալու նախընտրական քարոզարշավի ժողովրդավարական սկզբունքներին:
Խաղի մասնակիցները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուղղվածությունը /աջակողմյա, ձախակողմյա կամ կենտրոնամետ/ եւ վիրտուալ քարոզարշավ անցկացնեն.
«թեկնածուն» պիտի կարգախոս ունենա, հանդիպի ժողովրդի տարբեր շերտերի հետ, բանավիճի մյուս թեկնածուների հետ, հանդես գա ԶԼՄ-ներում։
Հաղթում է նա, ով 3 փուլում առավելագույն ձայներ է ստանում ընտրողների սոցիալական 10 շերտերի կողմից:
Կախված խաղի ընթացքից՝ ընտրությունը կարող է կեղծված, իսկ քվեարկությունը չեղյալ համարվել։
Հուսով ենք խաղը ձեզ դուր կգա և դուք այսօրվանից կմասնակցեք ջողովրդավարության կայացմանը Հայաստանում:
This post is also available in: English






