Ծրագրի մասին

«Իմ Մասին» ծրագիրն իրականացնում են «Հույսի կամուրջ» ՀԿ և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են Մեդիակրթության կենտրոնը, «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

Ծրագրի շրջանակներում Երևանի և Տավուշի մարզի 31 ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտները մասնակցում են գործնական դասընթացների այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսիք են երեխաների եւ հաշմանդամների իրավունքները, հանրային ելույթներ, շահերի պաշտպանության քարոզչություն եւ մեդիա կրթություն: Այսպիսով նրանք ձեռք են բերում իրենց ներկայացնելու, սեփական իրավունքները պաշտպանելու եւ քարոզելու եւ իրենց կյանքին վերաբերվող հարցերում կարծիք արտահայտելու անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ:

Հայաստանում, հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաները լիազորված են իրականացնել իրենց իրավունքները, եւ որպես երեխաներ, եւ որպես ակտիվ քաղաքացիներ`ստեղծելով ներառական եւ երեխային բարենպաստ միջավայր բոլորի համար:

Ակցիան ձգտում է իրագործել այս նպատակը Հայաստանում երեխաների իրավունքների առաջընթացի միջոցով` հիմք ունենալով ՄԱԿ Երեխայի Իրավունքների Մասին Կոնվենցիայի Հոդված 12-ը , որն ապահովում է երեխաներին ազատորեն արտահայտելու իրենց հայացքները: Ակցիան մասնավորապես ներառում է հաշմանդամ երեխաներին, քանի որ նրանք հաճախ մեկուսացվում են հիմնական գործողություններից:

This post is also available in: English

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ