Երազանք և իրականություն

-Մեր ժողովրդի դարավոր երազանքն  այսօր իրականություն է դարձել և մեր սերնդին է բախտ վիճակվել վայելելու ազատ ու անկախ Հայաստանի խաղաղ և լուսավոր կյանքը: Մենք ենք գալիքի գանգրահեր մանուկները ու վստահ քայլերով դեպի էլ ավելի պայծառ ապագան ենք գնում՝ չմոռանալով անցյալը և նրա ուսանելի դասերը: Մենք   կրողն   ենք անցյալի      ավանդների     ու    երդվում    ենք     նոր ու    լուսավոր էջ բացել հայ ժողովրդի պատմության մեջ,- ահա այսպես սկսվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը մայրաքաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում: Խնդությունը,    տոնական տրամադրությունը,     հայրենասիրական    երգն    ու պարը միավորել էին միջոցառման մասնակիցներին ու դահլիճում նստած ունկնդիրներին:

Ուսանելին այն էր, որ միջոցառման կազմակերպիչները կարողացել էին ընդգրկել 2-9-րդ դասարանի աշակերտներին ու տոնը դարձրել համադպրոցական: Սա այն առողջ ոգին է ու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցության դաստիարակությունը, որ տալիս են թիվ 129 դպրոցի ուսուցիչները ապագա քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ դաստիարակելու ճանապարհին:

Հ. Լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ավետիքյան

 

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք