ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական  կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջմանպետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:

1  9 1  5    թ վ ա կ ա ն :

Այս  տարեթիվը անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր  հայի  հոգում: Ասում են  ժամանակը բուժում է  վերքերը,բայց, ավաղ, մեր ցավերն ու հիշողությունները  անընդհատ թարմանում են ու ցավեցնում  մեր խոցված սրտերը…Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ … Ուզում եմ, որ  թշնամանք , թշնամի բառը վերանա  մեր բառարաններից և  մարդկությունը  ապրի հաշտ ու համերաշխ , խաղաղ երկնքի   տակ:

«–Ո՜վ արդարություն,
Թող որ ես թքեմ

ճակատին քո բաց,

Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ

հանճարներից,

Գոչել ո՜չ հիմա,

Այնժամ էր գոչել,

Երբ խուժանն այս նույն

Արյունով հարբած

գազանի նման

Դրդվելով միայն

վայրենուն հայտնի իր

պատճառներից,

Ո՛րերորդ անգամ մոխիր էր

թողնում

Մեր արտ ու այգուց, մեր

տաճարներից:

Պարույր Սևակ

Բերդավան գյուղում գտնվող խաչքարները

Բերդավանի միջնակարգ  դպրոցի   IX- ա դասարանում   կայացավ  բաց  դաս  հասարակագիտություն առարկայից:  Դասի թեման  նվիրված  էր  մարդու  իրավունքների պաշտպանությանը :   Անահիտ Ռևազյանը   երեխաներին բացատրեց  իրեց իրավունքների մասին  և, քանի  որ այսօր   ապրիլի 24-ն  է  համատեղելով  մարդու իրավունքները  և  Մեծ եղեռնը  երեխաները  դիտեցին ,,Կարոտ,,   ֆիլմը  համակարգչային կաբինետում , որտեղ երևում էր անմեղ մարդու իրավունքների ոտնահարումը:

 

 

Նյութը պատրաստեց    XI-ա  դասարանի աշակերտուհի  Շուշաննա  Թանդիլյանը

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք