Ապահով համացանց 2013. Կողբի դպրոցում
0Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում: Քանի որ համացանցից օգտվողների թիվն օր օրի ավելանում է և դրանք հիմնականում անչափահասներն են, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք իմանան համացանցի անվտանգության ոսկե կանոնները:
Այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասին հրավիրված էին նաև ուսուցիչներ, ծնողներ և այլ դասարանների աշակերտներ, որոնք նույնպես շատ բան սովորեցին և իմացան համացանցից անվտանգ օգտվելու մասին:
Այնուհետև աշակերտները լրացրին ապահով համացանցի վերբերյալ թեստերը safe.am կայքում, սովորեցին անվտանգ համացանցի ոսկե կանոները:
Բոլոր ներկաները շատ տեղեկություններ և մեծ բավականություն ստացան դասից:












