Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը

0

Այսօր ավելի քան 100 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի:

Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին:«Որպես Հայաստանում շարժական ինտերնետի ամենամեծ մատակարարը՝ մենք հոգ ենք տանում այն մասին, որ մեր բաժանորդներն ունենան ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները, կարողանան պաշտպանել իրենց տեղեկություններն ու համակարգիչը, ինչպես նաև երեխաներին՝ ոչ պատշաճ բովանդակությունից: Այնուամենայնիվ մենք չենք սահմանափակվում անհրաժեշտ ծառայությունների և լուծումների տրամադրմամբ, և որպես պատասխանատու ընկերություն՝ ուրախությամբ ենք միացել այս լայնամասշտաբ կրթական ծրագրին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Կարևորելով համացանցի ապահով օգտագործումը՝ անցյալ տարվանից ի վեր Orange-ը ոչ միայն աջակցում է վերապատրաստման և տեղեկացման դասընթացներին, որոնց նպատակն է բոլորին իրազեկել խնդրի մասին և տրամադրել պրակտիկ տեղեկություններ, այլև համագործակցելով Kaspersky Labs ընկերության հետ՝ արդեն անցյալ տարվանից իր բաժանորդներին է առաջարկում Kaspersky Internet Security ծրագիրը, որը համակարգչից օգտվող երեխաների համար ապահովում է պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից: Արդեն բազմաթիվ Orange բաժանորդներ օգտվում են այս ծառայությունից :

«Հետզհետե երեխաները համացանց են մտնում ավելի վաղ տարիքից: Այնուամենայնիվ, տասներկու տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական մտածողության հմտություններ չունեն համացանցում նավարկելու, խաղալու և սովորելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը ծնողները պետք է մշտապես մասնակցեն  նրանց համացանցային գործունեությանը», նշեց  Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն անչափահասները, որոնց ընտանիքներում ընդունված չեն համացանցից օգտվելու կանոններ, կրկնակի անգամ ավելի հակված են մտնելու անպատշաճ բովանդակությամբ կայքեր: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:

 

This post is also available in: English

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ