Շնորհավոր տոնդ զինվո՛ր
0Հունվարի 26-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի VII,VIII,IX և X դասարանների տղաները գյուղի զորամաս տարան այն ծանրոցերը, որը պատրաստել էին դպրոցի սաները:


Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից շնորհավորական բացիկներ ուղարկվեցին նաև Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի այն սաներին , ովքեր ավարտել են դպրոցը և գտնվում են զինվորական ծառայության մեջ : Երեխաները այդ ամենը անում էին մեծ սիրով և գոհունակությամբ: Մենք համոզված ենք , որ բոլոր այն զինվորները, ովքեր ծառայում են Կողբի զորամասում մեծ ուրախությամբ և անակնկալով ընդունեցին մեր ծանրոցները : 
7-րդ դասարանի աշակերտ
Նարե Թամազյան






