Մաթեմատիկայի էլեկտրոնային խմբակ

0

Գիտե՞ք որ…
1. Երեք միատեսակ թվանշաններով գրված եռանիշ թիվը բաժանվում է 37-ի:
Օրինակ` 333:37=9 888:37=24
2. Եռանիշ թիվը, եթե կողք-կողքի գրված լինի 2 անգամ, ապա ստացված վեցանիշ թիվը կբաժանվի և’ 13-ի, և 11-ի, և 7-ի:
Օրինակ` 235235:13=18095
235235:11=21385
235235:7=33605

Մաթեմատիկական ընկույզիկներ
1) Ունենալով 5լ և 7լ տարողության երկու աման, ինչպե՞ս կարելի է ջրի ծորակից վերցնել 6լ ջուր:
2) Պետրոսը ծնվել է 20-րդ դարի կեսին: n-ի 2 – րդ աստիճան թվականին նա կդառնա n տարեկան: Որ թվականին է ծնվել Պետրոսը:
3) Բնական թվից հանեցին նրա թվանշանների գումարը, ստացված թվից նորից հանեցին նրա թվանշանների գումարը և այդպես շարունակ: Այդպիսի տասնմեկ քայլից հետո առաջին անգամ ստացվում է 0: Որ թվից են սկսել հանել:
4)Յուրաքանչյուր վանդակում նշեք իրարից տարբեր մեկական բնական թիվ այնպես, որ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով գրված երեքական թվերով կազմված վեց արտադրյալներից յուրաքանչյուրը լինի 840:

I-IV դասարաններ
1. Շարունակել հաջորդականությունը. 5; 7; 11; 17; 25; ?; …
2. Կռահելով օրինաչափությունը` լրացրեք ?-ի փոխարեն,
ԳՐԻՉ-4, ՊԱՅՈՒՍԱԿ-7, ԳՐԱՏԱԽՏԱԿ-?:
3) Վանդակներում գրված թվերն այնպես դասավորեք, որ քառակուսին դառնա մոգական:
4) Տրամաբանական խաղ
Կառլսոնն ու Մանչուկը որոշել էին մուրաբա եփել, որի համար սկսեցին կշռել ունեցած միրգը: Պարզվեց, որ 1 դեղձն ու 6 սալորը միասին կշռում են այնքան, որքան 1 տանձը, իսկ 3 դեղձն ու 1 տանձը միասին` որքան 10 սալորը: Կառլսոնը մտածմունքի մեջ ընկավ. քանի՞ սալոր է պետք` 1 տանձը հավասարակշռելու համար: Մանչուկն արագ գտավ, իսկ դու՞ք:
Կազմակերպեց` Լ. Խաչատրյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Զրուցում ենք

Հետևիր մեզ