ԱԽ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿԸ
1Օգոստոսի 25-31-ը կազմակերպչական ակտիվ գործունեությունն սկսեց
Բերդի ավագ դպրոցի նախաձեռնող խումբը: Նիստը գումարվեց օգոստոսի 31-ին. մասնակցում էին ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ջ. Մանուչարյանը, ակտիվ դասղեկ Լ. Թումանյանը, ծնող Լ. Մելիքյանը: Նախաձեռնող խումբը կազմում էին Լիլիթ Ներսիսյանը, Նոնա Ղազարյանը, Նելլի Շառյանը, Գոռ Նիգոյանը, Հարություն Երկնափեշյանը: Նախաձեռնող խումբը կատարում է պատասխանատու մի շարք գործեր.
ա) Պատրաստում է դպրոցի ԱԽ կանոնադրությունը օրինակելի կանոնադրության վրա:
բ) Կատարում է առաջարկություններ ԱԽ թվակազմի վերաբերյալ:
գ) Կատարում է առաջարկություններ ընտրական հանձնախմբի կազմի վերաբերյալ:
դ) Կատարում է առաջարկություններ ընտրական հանձնախմբի աշխատակարգի մասին:
ե) Կազմակերպում է աշակերտական ընդհանուր ժողով:
Նախաձեռնող խումբը հանդես եկավ հետևյալ առաջարկություններով.
-Դպրոցում առկա 13 դասարաններից ընտրել մեկական ներկայացուցիչ ԱԽ-ի համար:
- Ընտրական հանձնախումբը ձևավորել նախաձեռնող խմբի 5 անդամների Ղազարյան Նոնայի, Շառյան Նելլիի, Ներսիսյան Լիլիթի, Նիգոյան Գոռի, Երկնափեշյան Հարությունի և 2 աշակերտների` Դիանա Ավագյանի և Ալիկ Դավթյանի միջոցով:
-Տրվեց հանձնարարական 1 շաբաթվա ընթացքում որոշել ԱԽ կազմը:
-10.09.2012թ` ժամը 1300- ին, կազմակերպել աշակերտական ընդհանուր ժողովը, որի մասին նախաձեռնող խումբը ծանուցելու է բոլոր դասղեկներին 2 օր առաջ:
Դե ինչ, մեկնարկը տրված է:
Հեղինակ` Նոնա Ղազարյան







Հաջողություն Ձեզ սիրելի աշակերտներ այս նոր ուսումնական տարում: Հույսով նոր ձևավորվող ԱԽ նույնքան արդյունավետ կլինի իր գործունեությամբ որքան նախորդը: