Երեխաների պաշտպանության օր

0

Հունիսի մեկը ամբողջ աշխարհում նշվում  է  որպես երեխաների  պաշտպանության օր: Տավուշի մարզի Բերդ քաղաքում  ԲԵՐԴԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ կազմակերպել էր յուրօրինակ միջոցառում` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այն տեղի ունեցավ Բերդի քաղաքային հրապարակում, և ներկա էին բոլոր դպրոցների երեխաները իրենց ուսուցիչների ու ծնողների հետ: Երեխաները երգեցին, պարեցին, ասմունքեցին, ի սրտե ուրախացան, քանի որ այդ օրն ամբողջապես իրենց էր պատկանում: Չափազանց հետաքրքիր էին փոքրիկների` ասֆալտին արած պատկերազարդ նկարները, որոնք պատկերում էին մոլորակը մանկական մեղմ աչքերով: Բերդի գեղարվեստի դպրոցը ակնդիրների դատին էր ներկայացրել համայնքի երեխաների լավագույն  գործերը` նկարներ, գորգեր, քանդակներ, տիկնիկներ և այլն, որոնք ցուցադրվեցին բաց երկնքի տակ` համադրելով գեղագիտական լավ ճաշակը և տոնական տրամադրությունը: Երեխաները մինչև երեկո ուրախացան, եղան զբոսայգում, անվճար օգտվեցին կառուսելներից, հյուրասիրվեցին  պաղպաղակով: Երեխաները վայելեցին այսօրը` երջանիկ, որ բոլորի ուշադրության կենտրոնում իրենք են:

Հեղինակ` Աննա Գարանյան (VI դասարան)

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ