Երեխաների իրավունքները պաշտպանվում են

0

“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության կողմից հայտարարվեց  ”Երեխաների իրավունքների պաշտպանության”միամսյակ: Այդ  կապակցությամբ մայիսի 17-ին ԱՇ խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ  ”Երախայի իրավունքները” թեմայով: Բանավեճը վարում էին 8-րդ դասարանի աշակերտներ, բանավեճ ակումբի սաներ Լուսինե Շառյանը և Էմմա Քոսակյանը: Մասնակցում էին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները և ուսուցիչներ: Վարողների կողմից հարցադրումներն այնպես ճիշտ էին ձևակերպվել, որ երեխաներն անկաշկանդ արտահայտում էին իրենց անկեղծ կարծիքները: Բուռն բանավեճ ծավալվեց “Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը” քննարկման ժամանակ: Երեխաների կարծիքով, թեև պատասխանատվությունը կրում է ծնողը, սակայն պետությունը ևս պետք է աջակցի նրանց: Բանավեճի ժամանակ հատկապես ակտիվ էին 7-րդ դասարանի աշակերտներ Հայկ Նալբանդյանը, Լուսինե Առաքելյանը, Արա Անտոնյանը: Բանավեճն ինչպես միշտ, անցավ բավականին հետաքրքիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ