Բանավեճ՝ «Իմ իրավունքները»

0

Բերդի ավագ դպրոցի բանավեճի ակումբը մայիսի 22-ին կազմակերպել էր հերթական բանավեճը՝ «Իմ իրավունքները» թեմայով: Այս ամիս ավելի շատ է խոսվել երեխայի իրավունքներից, որովհետև մայիսը հայտարարված է երեխաների իրավունքների պաշտպանության ամիս: Բանավեճին մասնակցում էին յոթից տասնմեկերորդ դասարանի տղաներ և աղջիկներ, ԿԱՊԿՈՒ աշակերտներ: Բանավեճը վարում էր Բերդի ավագ դպրոցի ԱԽ նախագահ Տաթև Մելքումյանը. նրան օգնում էին տասնմեկերորդցիներ Աննա Պողոսյանը և Շուշան Բաբայանը:

Երեխաները ներկայացրին իրենց տեսակետները, կարծիքները, բանավիճեցին թեմային առնչվող ենթահարցերի շուրջ (երեխայի հանգստի իրավունք, հավասար կրթություն ստանալու իրավունք և այլն): Բացի բանավիճելուց՝ աշակերտները նաև շատ բանսովորեցին՝ ձևավորել տեսակետ և հայտնել կարծիք, լինել հարգալից դիմացինի նկատմամբ և հարգել նրա կարծիքը, հարգել ժամանակը, արտահայտվել գրագետ և համոզիչ:

Ամփոփելով բանավեճը՝ կարող ենք ասել, որ և մասնակիցները, և աջակցողները օգտակար շատ բան քաղեցին այդ հանդիպումից և ևս մի անգամ կարևորեցին մարդկային բարձր որակների պահպանումը և կիրառումը՝ հօգուտ բարության ու գեղեցիկի արարման: Նման Ձեռնարկումները ողջունելի են և շարունակական:

Հեղինակ`     Նիգոյան   Գոռ (VII դաս.)

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ