Միայն հաղթանակ

0

Մայիսի 12-ին Երևանում կայացավ «Հայ ասպետ» մրցույթի հերթական խաղը, որին մասնակցում էր նաև Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցի թիմը՝  «Միայն հաղթանակ» նշանաբանով: Մեր թիմը մրցում էր Կապանի և Երևանի 42 ավագ դպրոցների հավաքականների հետ: Չնայած մրցութային ծրագիրը բավականին ծավալուն էր ու բարդ (հայոց լեզու, հայ և համաշխարհային գրականություն, էտյուդներ նշանավոր անձանց և գիտնականների մասին, պատմություն, ռազմի և արվեստի պատմություն, երգ-երաժշտություն, պար), բայց դա չէր կարող մեզ վախեցնել, քանի որ Բերդի ավագ դպրոցի աշակերտները հանգամանալից պատրաստվել էին: Նրանց այդ հարցում աջակցել էին ուսուցիչներ Լուսինե Թումանյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Հայկ Նավասարդյանը, Նաիրա Գյուրջինյանը, Ջուլիետա Մանուչարյանը: Միասնական
ջանքերի շնորհիվ էլ թիմը կարողացավ բարձր արդյունքներ ապահովել: Իզուր չէր, որ թիմի ավագ էր ընտրվել Աննա Պողոսյանը. խաղի ընթացքում նա աչքի ընկավ կազմակերպչական ունակություններով, անմիջապես կողմնորոշվելու ու ընդհանրապես լիդերին հատուկ հմտություններով: Թիմի կազմում էին Շուշան Բաբայանը, Հեղինե Ներսիսյանը, Արթուր Դանիելյանը, Արմեն Դանիելյանը, Արտյոմ Քոսակյանը, Արթուր Գալստյանը, ով էլ ընտրվեց «Ասպարեզ» անհատական մրցույթի մասնակից: «Հալել եմ եղը» ժողովրդական երգը երիտասարդի իրենց շուրթերով հնչեցրին Անահիտ Մելիքյանը և Դավիթ Մելքումյանը: Բերդի ավագ դպրոցի թիմը տրված բոլոր հարցերին տվել է լիարժեք պատասխան, որի համար վաստակել է 62 միավոր, մինչդեռ մյուս թիմերը համապատասխանաբար վաստակեցին 38 և 22 միավոր: Ժյուրին հատկապես ընդգծեց մեր թիմի խմբային խաղը, երբ հարցին պատասխանում էր ոչ թե միայն մեկը, այլ յուրաքանչյուրն իր խոսքով  ամբողջացնում էր պատասխանը: Հաղթանակը նվաճվեց քայլ առ քայլ… Երկրորդ փուլը կկայանա սեպտեմբերին:

Հպարտությամբ համակված՝ մեր սրտի ջերմ շնորհավորանքներն ենք հղում ձեզ, սիրելի աշակերտներ, ցանկանում նորանոր հաղթանակներ, ամուր կամք և անսպառ եռանդ: ՈՒ հիշեք միշտ մեր նշանաբանը. «Միայն հաղթանակ»:

Հեղինակ` Աննա Պողոսյան(XIդաս.)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ