Ասմունքի մրցույթ
1
Մայիսի 13-ին տեղի է ունեցավ ասմունքի համահայաստանյան մրցույթ: Մասնակցում էին երեխաներ տարբեր մարզերից ու քաղաքներից: Մասնակիցների թվում էր նաև Xա դասարանի աշակերտուհի Տաթև Մելքումյանը:Մրցույթը տեղի ունեցավ Ամերիկյան համալսարանում: Այս մրցույթում Տաթևը գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Արտասանել է ’’A poison Tree” by Wiliam Blake բանաստեղծությունը: Իր զգացմունքային արտասանությամբ նա գրավեց մրցավարների և հանդիսատեսի ուշադրությունը և համակրանքը: Նրա ընկերների հետ մեկտեղ ուրախացել էին նաև դպրոցի ուսուցիչները. չէ որ Տաթևի հաղթանակը նաև դպրոցի հաղթանակն է:
Բոլորս շնորհավորում ենք քեզ Տաթև’:
Հեղինակ` Շառյան Նելլի (X դասարան)







Ասմունքելու Տաթևի բնատուր շնորհը միշտ գրավում է ունկնդիրներին, ստիպում մոռանալ առօեականությունը և հաղորդակցվել արվեստին: Շնորհակալություն գեղագիտական հաճույքի համար: