Ո՞վ է պատասխանատու իմ իրավունքների համար
0
Մայիսի 17-ին Բերդի թիվ 4 դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ.<< Ո՞վ է պատասխանատու իմ իրավունքների համար>> թեմայով:Քանի որ մայիս ամիսը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից հայտարարված էր երեխաների իրավունքների պաշտպանության միամսյակ, այդ պատճառով էլ աշակերտական խորհրդի անդամները ընտրեցին հենց այդ թեման:Բանավեճը վարում էր աշակերտական խորհրդի նախագահ, դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Քնար Ծատուրյանը:Մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարնների աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:Ծավալվեց բուռն բանավեճ, բոլորն ակտիվ էին և յուրաքանչյուրն արտահայտում էր իր կարծիքը:Քննարկվեց մարդու իրավունքների և պարտականությունների բնորոշումները:Նշվեց, որ իրավունքների և պարտականությունների շնորհիվ մարդիկ կարողանում են միասին ապրել` հարգելով միմյանց իրավունքները:Բանավեճի արդյունքում ներկաները հասկացան, որ պետք է առօրյա կյանքի հետ շաղկապել իրավունքներն ու պարտականություները, մասնակցության կարևորությունը իրավունքների սահմանման և պաշտպանության հարցում:Ձևավորվեց պատասխանատվության գիտակցում մարդու իրավունքների պահպանման գործում:






