ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ՜, ՅԱՅԼԱ ՋԱ՜Ն, ՅԱՅԼԱ…

0

186-ը տոնական է տրամադրված…
Այսօր Մայիսի 17-ն է՝ Համբարձման տոնը… Մենք էլ վառվռուն հագուստներով, դրասանգներով, ուրախ-զվարթ ճանապարհ ընկանք Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակիցը դառնալու տոնակատարությանը: ,
Թե’ եկեղեցական, թե’ ազգային կյանքում տոները, հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը: Դրանք ենթագիտակցական կապակցում են ստեղծում անցյալի և ներկայի միջև` երաշխավորելով ապագայի կերտումը:
Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով:
Հայ ժողովուրդը դեռևս նախաքրիստոնենական շրջանում նշել է տարբեր ժողովրդական տոներ, որոնց ծեսերի մեծամասնությունը քրիստոնեության ընդունումից հետո անցել է եկեղեցական տոների արարողակարգի մեջ, ինչի շնորհիվ դարեր շարունակ պահպանվել և հասել են մեր օրերը հնագույն տոնակատարությունների շատ տարրեր:
Հայաստանի անկախացումից հետո հաստատվեց պետական պաշտոնական տոնացույցը, ազգային-եկեղեցական տոները նոր շունչ ստացան, վերականգնվեցին հնագույն ծիսական ավանդույթները, և այժմ ժամանակակից սերունդը մեծապես հետևում է դրանց, հաճույքով մասնակցում տոնակատարություններին:
Այս տարի` մայիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց  Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Համբարձման տոնը հնուց ի վեր (և առ այսօր) մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է՝ ծիսական հարուստ տարրերով ու ժողովրդական սովորություններով հագեցած:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ