ԵՐԳԸ ԻՆՁ ՕԳՆՈՒՄ Է…
0
Ապրիլի 20-ին անցկացվեց բանավեճ ,,Երգը ինձ օգնում է…,, թեմայով: Բանավիճում էին 8ա դասարանի աշակերտները: Բանավեճը սկսեց Յուրին, ասելով, որ սիրում է հայկական երաժշտություն՝ ռաբիս, ռուսական ռեպ: Ռոքր նյարդայնացնում է, քանի որ երբ սկսում են գոռալով անհասկանալի շարժումներ անելով երգել, չի սիրում: Իսկ Կարապետյան Լիանան ասում էր, որ իրեն դուր է գալիս ռոքը, քանի որ իր բնավորությունը իրեն թույլ է տալիս լսել այդ երաժշտությունը: Լեոնիդը իր կարծիքն է հայտնում, ասելով որ նրանց շարժուձևն է սիրում, իսկ ռաբիսը իրն նյարդայնացնում է: Յուրին իր նախասիրությունը պաշտպանելով ասում է, որ ուրախ առիթները առանց ռաբիսի հնարավոր չէ պատկերացնել, քանի որ այդպիսի երգերի տակ ենք պարում, ուրախանում:
Թամարա – սիրում եմ էստրադային երաժշտություն, անգլիական երգեր, դասական երաժշտություն: Ռաբիս չեմ սիրում:
Առաքելյան Լիանա – սիրում եմ էստրադա, չեմ սիրում աշխույժ երգեր, հանգիստ երգեր եմ լսում:
Աշոտ – սիրում եմ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Դորյանս: Ռաբիս լսում եմ առիթների ժամանակ: Մեծ հաճույքով կգնամ ժողովրդական երգ լսելու:
Ա. Լիանա – Ես նույնպես: Կարելի է ասել բանավեճին քանի աշակերտ մասնակցում էր, այնքան էլ ,,ճաշակ,,:
Լեոնիդը հաճախում է նկարիչների տուն և երգում է Լիլիթ Դանիելյանի ,,Աստղիկներ,, խմբում: Այն հարցին, թե իրենց խմբի երգացանկից որ երգն է սիրում, նա պատասխանեց, որ սիրում է բոլոր երգերը, հիմնականում ,,Երևան,, երգը, ընկերների խնդրանքը չմերժելով կատարում է հենց այդ երգը:.
Թամարան ասաց, որ սիրում է ՍայաթՆովայի երգերը և կատարեց ,,Դուն էն հուրիս ես,, երգը, իսկ Անժելան և Ա. Լիանան կատարեցին ,,Թռչեի մտքով տուն,, երգը: Բանավեճը վերածվել էր հայ երգի փաքրիկ համերգի: Բանավեճըի արդյունքում աշակերտները հանգեցին այն մտքին, որ կարելի է լսել ամեն ժանրի և ոճի երաժշտություն, չմոռանալով և վեր դասելով ազգայինը և առանց ուրիշներին պարտադրելու իրենց ճաշակը, նաև չմոռանալով, որ պետք է այն լսել այնպես, որ չխանգարես կողքի մարդկանց:






