Դասընթացներ Կողբի 2րդ դպրոցում
Posted by koghb2 on April 29, 2012 at 3:10 pm

<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել:
Առաջին օրը փոքրիկ բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>> հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար:
Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad ծրագրի միջոցով:
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները:
Բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի համար
Բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի համար
Իմ շատ սիրելի երեխաներ, հույս ունեմ, որ դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտւթյունները կդառնան գործիք ձեր ինքնադրսևորման համար:
Իմ շատ սիրելի երեխաներ, հույս ունեմ, որ դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտւթյունները կդառնան գործիք ձեր ինքնադրսևորման համար: