Ապրիլի 24
097 տարի առաջ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության նենգ քաղաքականության հետևանքով սպանվեց 1.5 մլն հայ: Մյուս մասն էլ բռնի մահմեդականացվեց: Թեպետ այդ ոճրագործությունից անցել է 97 տարի, բայց ցավը չի նվազել ու ոչինչ չի մոռացվել: Արդեն 97 տարի շարունակ ամեն ապրիլի 24-ին ողջ հայությունը սգում է 1.5 մլն հայերի հիշատակը: Ապրիլի 24-ին միլիոնավոր հայերի շարքում դիլիջանցիները ևս վառ են պահում անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Դիլիջանում անցկացվեց մի շարք միջոցառումներ , որոնց բոլորին էլ ներկա է գտնվել թիվ 4 դպրոցի ԱԽ-ի անդամները:






