Ո′Չ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ
0
Ապրիլի 21-ին Բերդի թիվ 4 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կազմակերպել էին
բանավեճ` <<Դպրոցը և աղանդները>> թեմայով:Բանավեճը վարում էր աշակերտական խորհրդի անդամ Սուրեն Մելիքբեկյանը:Մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտներ և ուսուցիչներ:
Թեման այնպիսին էր, որ բոլորը շատ ակտիվ էին, յուրաքանչյուրն ուներ իր տեսակետը:Ծավալվեց բուռն քննարկում, խոսվեց շրջապատում հանդիպող աղանդների և նրանց վնասակար ազդեցությունների մասին:Այսօրվա սերունդը ևս գիտակցում է, որ պետք չէ′ շեղվել կրոնից, պետք չէ′ հավատալ և վստահել գործող աղանդներին:






