Ինչպես վերաբերվել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին

1

2012թ-ի մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ Բանավեճի ակումբի հերթական հանդիպումը: Մասնակցում էին Բանավեճի ակումբի և Մեդիա խմբի անդամները, ինչպես նաև 7-8-րդ դասարանի թվով 16 աշակերտ: Թեման էր` Ինչպես պետք է վերաբերվել  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ: Բանավեճն անց էր կացնում ծնող Մերի Մարտիրոսյան, որն ունի երկու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

Թեման հուզել էր բոլորին, քանի որ  այդ դասարաններում կան նման աշակերտներ: Երեխաները անհատապես ձևակերպեցին իրենց ակնկալիքները: Նրանք ակտիվորեն մասնակցեցին խմբային և անհատական քննարկումներին, ճշտեցին իրենց սխալները` ոչ թե խղճալ, այլ վերաբերվել ինչպես հավասարը հավասարին և համբերատար կերպով թույլ տալ արտահայտելու սեփական կարծիքները:

Քննարկումն անցավ առողջ մթնոլորտում, աշակերտների սահմանած կանոնների համաձայն:

Աշակերտները ծանոթացան առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին ՀՀ օրենքին: Իսկ բանավեճի վերջում յուրաքանչյուր խումբ արեց  իր եզրակացությունը և հայտնեց իր ցանկությունը շարունակական աշխատանք կատարել տանը, դպրոցում և, ինչու չէ, նաև դրսում, որպեսզի ճիշտ վերաբերմունք ձևավորվի հատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց նկատմամբ:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին Երևանի Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանից պրակտիկանտներ և <Հույսի կամուրջ>ՀԿ-ի  ծնողների հետ կապի համակարգող՝  Լիլյա Կարապետյանը: Վերջինս հիացմունքով խոսեց միջոցառման մասնակիցների և կազմակերպիչների մասին. <Դպրոցում տիրում է փոխադարձ սիրո, համագործակցման և հանդուրժողականության մթնոլորտ, որի արդյունքում իրականացվում են աշակերտների և ուսուցիչների համատեղ ուժերով կազմակերպվող միջոցառումներ, որին ակտիվորեն մասնակցում են նաև ծնողները>:

Նա տեղեկացրեց նաև <Հույսի կամուրջ> հ/կ-ի կողմից հայտարարաված <Իմ ընկերը> խորագիրը կրող լուսանկարների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները: Մրցույթի նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավվածությունը կրթական, համայնքային կյանքին և առկա դժվարություններն ու խնդիրները: Վերջում նա առաջարկեց Մեդիա ակումբի անդամներին աշակերտների ծնողների հետ անցկացնել դասընթացներ, ներկայացնել և ծանոթացնել  inclusion.am կայքին:

Առաջարկը անմիջապես ընդունվեց Մեդիա խմբի անդամների կողմից: Որոշվեց առաջիկայում  իրականացնել այդ դասընթացները:

 

 

This article has 1 comment

  1. Armine 04/13/2012, 4:36 pm:

    Սերելիներս, հաշամանդամություն ունեցող մարդիկ ենք ասում, ոչ թե առողջական խնդիրներ ունեցող: Եթե հաշմանդամություն ունի, դա չի նշանակում, որ անպայման առողջական խնդիրներ էլ ունի. մի գուցե, բայց ոչ միշտ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ