Շտապիր բարություն անել
0
Բարության օրվան նվիրված միջոցառումներից մեկն էլ այցելությունն էր տարեց մարդկանց։Դպրոցի մի խումբ երեխաներ մեծ սիրով զրուցեցին նրանց հետ, իրենց իսկ ձեռքերով պատրաստված փոքրիկ նվերներ հանձնեցին, երգեցին և ուրախացան միասին։Աշակերտները խնդրեցին Արփեն տատիկին ևԷդիկ պապիկին վերհիշել իրենց իմաստացած կյանքից այնպիսի դրվագներ,որոնցից կարելի էր բարության դասեր քաղել,ապրել ճիշտ և բարի լինել։Երեխաները մեծ բավականություն ստացան այցելությունից։Հրաժեշտ տալով, երեխաները հեռացանիրենց հետ տանելով 100-ամյա Արփեն տատի ևԷդիկ պապիկի խոնջացած ու բարի ժպիտը և նրանց սրտից բխած անկեղծ ու բարի ցանկությունները։






