Ակցիա` նվիրված մայրության և գեղեցկության տոնին
0
Մայրության և գեղեցկության տոնին յուրովի էին նախապատրաստվել 8 բ դասարանի աշակերտները:
Դեռևս աշնանը նրանք որոշել էին դպրոցի բակում տնկել վարդի տնկիներ: Յուրաքանչյուրն իրենց կամ ազգականի այգում տնկիներ էին աճեցրել: Բնությունն էլ իր հերթին աջակցել էր երեխաներին:
Եվ գարնանային այս պայծառ ու արևոտ օրը նրանք դարձրին տոնական: Այս կերպ նրանք շնորհավորեցին իրենց սիրելի ուսուցչուհիներին ու մայրիկներին` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Միանալով նրանց շնորհավորանքներին` շնորհավորում եմ հայ բոլոր մայրերին, տատիկներին և քույրերին գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ, ցանկանում եմ խաղաղություն հայոց աշխարհին, ընտանեկան երջանկություն բոլորին…
8բ դասարանի դասղեկ` Մարիամ Այդինյան











