Իմացիր ժամանակի արժեքը
1Հաճախ մարդիկ իրենց ողջ կյանքն անցկացնում են երազելով և միայն կյանքի մայրամուտին են գիտակցում ու հասկանում,որ ապրել են լոկ սին անուրջներով:Իսկ այդժամ,բացի անիմաստ ու անօգուտ ափսոսանքից այլևս ոչինչ անել չի լինում.չէ որ ժամանակը ետ չես բերի,չէ որ կյանքը մի անգամ է տրվում:Եվ որպեսզի խուսափենք չարածների համար զղջալուց,պիտի ռացիոնալ օգտագործենք ժամանակը`ամեն մի օրը,ժամը,րոպեն ու նույնիսկ վայրկյանը:Հիշենք,որ ժամանակը չի ներում ուշացած ներին,ուստի չուշանանք մեր գնացքից,որովհետևհետո ետևից ենք վազելու,վազելու ենք,բայց չենք հասնելու …..իսկ ինչու ..Եթե կարելի է -իշտ պահին անել ,ինչու,եթե կարելի է նստել այդ գնացքը ու ետ նայելիս տեսնել բազմաբովանդակ ու հագեցած կյանք,ոչ թե սին երազներ կամ անիմաստ վատնած ժամանակ:Մեզ կյանք է տրվել ապրելու համար,ապրելու`բառիս բուն իմաստով ու այն ժամանակը,որը ունենում ենք`մեկս քիչ,մյուսը`շատ,չպիտի սպանենք:Հաճախ ժամանակը սպանելով`մենք սպանում ենք ինքներս մեզ,մեր մեջ ապրող հոգիները:Երբեմն առանց գտակցելու ենք անում դա,երբեմն նույնիսկ քաջ գիտակցելով:Յուրաքանչյուրիս ապրած կյանքը կարելի է գրքի տեսքով ներկայացնել,բայց կան մարդիկ,որոնց մասին գրելիս նույնիսկ 12 թերթանոց տետրով կարող ենք բավարարվելԻնչու……դարձյալ նույն,<<ինչու>>-ն ինչու չձգտենք ավելացնել այդ էջերը,ինչու չզգանք ու չապրենք ամեն մի րոպեն:Կարող է փոքր ինչ եսասիրական հնչել,բայց եկենք ապրենք ինքներս մեզ համար,իմանանք ժամանակի ու կյանքի գինր և, ամենակարևորը,երբեք ու երբեք չափսոսանք չարածների համար. թերևս արածի համար կարելի է,բայց չարածի համար`երբեք’:







Ինձ շատ դուր եկավ նյութը:
Ամեն մի հատված գրված է:
Լիովին ներկայացված է:
Կներեք որ կոպիտ իմաստով եմ ասում,բայց ամեն մի ճյուղ ու անցծ գրված է այս նյութում:(Փոխաբերականի իմստով):