Մեր դպրոցի մասին

1

Արդեն  5  տարի  է , ինչ  Դիլիջանի  համար 2  հիմնական  դպրոցում  գործում  է  ներառական  կրթության  համակարգը :  Ներառական  կրթություն  իրականացնող  խմբում  ներգրավված  են  բանիմաց  մասնագետներ ,  որոնք  կազմակերպում  են  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  ուսումնական  գործընթացը՝ միաժամանակ  համագործակցելով  դպրոցի  մանկավարժական   կազմի  հետ : Բազմամասնագիտական   խումբ  իրականացնում  է  մեթոդաբանական ,ուսումնական  ,   հոգեբանական  աջակցություն ,  կատարում  է  դիտարկումներ՝  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  ուսումնական  առաջընթացը  պարզելու  նպատակով :  Տարեսկզբին  ներառական  կրթության  մեջ  ընդգրկված  յուրաքանչյուր  երեխայի  համար  մշակվում  է   ԱՈՒՊ ( անհատական   ուսումնական   պլան )  և  հետագա  աշխատանքներն  իրականացվում  են  ըստ  ԱՈՒՊ-ի՝  հաշվի  առնելով  դասվար-դասղեկների  և պարապող  ուսուցիչների  դիտողություններն  ու  տրամադրած   տվյալները :  Խմբի  ծավալած  գործունեություն  շնորհիվ  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաներն  ակտիվորեն  մասնակցում  են  համադպրոցական  միջոցառումներին  (  սպորտլանդիա ,  մրցույթներ ,  վիկտորինաներ  ) , ավելի  վստահ  և  ինքնուրույն  են  դարձել  և  հաճույքով  հաղորդակցվում  են  դասընկերների  հետ :

This article has 1 comment

  1. dproc127 03/23/2012, 10:02 am:

    2012թ.-ի փետրվարի 21-ին հ127 ավագ դպրոցում անսովոր եռուզեռ էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ