Բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»

0

Հունվարի 31-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»: Մասնակցում էին իններորդ դասարանցիները և նրանց դասղեկները: Նախօրոք հանձնարարվել էր գրել ազատ թեմայով շարադրություն «21-րդ դարի երիտասարդությունը և բանակը» թեմայով, որի արդյունքում պարզվել էր որ տղաների մեծամասնությունը ցանկանում է ծառայել զինված ուժերում:  Բայց, չնայած դրան, ծավալվեց բուռն քննարկում: Բանավեճի հենց սկզբում աղջիկներից մեկն ասաց,  որ չի հավատում տղաների անկեղծությանը, թե ուզում են ծառայել բանակում: Տղաները փորձում էին ապացուցել հակառակը: Բուռն քննարկումից հետո տղաները հաղթող դուրս եկան պայքարից: Վերջում աղջիկներից ոմանք խոստովանեցին, որ իրենք նույնպես կուզեին ծառայել հայկական բանակում:\

 

 

Posted in: Բանավեճ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ