Մեր բանակը 20 տարեկան է

0

Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տոնական եռուզեռ է: Թվում է, դպրոցը լիքն է զինվորականներով: Սակայն, ուշադիր նայելով, տեսնում ենք, որ այդ զինվորները 8-րդ և 9-րդ դասարանցիներն են`  զինվորական համազգեստով:  Ցածր դասարանցիները  զարմանքով ու նաև հիացմունքով խառնվել են նրանց շուրջ:  Առավոտվանից դպրոցում հնչում են հայրենասիրական երգեր: Աշակերտները, խմբվելով միջանցքում տեղադրված հեռուստացույցի առջև, ոգևորված երգում են ու պարում:

Երկար դասամիջոցին հանպատրաստից փոքրիկ միջոցառում կայացավ, հայրենասիրության դաս, որ իններորդ դասարանցիներին տվեց պատմության ուսուցչուհի Է. Մատինյանը:  Դասերի ավարտին դահլիճում տեղի ունեցավ «Շնորհավոր ծնունդդ, հայոց բանակ» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառման հյուրերն էին գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Իջևանի զինկոմի տեղակալ մայոր Ա. Խաչատրյանը,այլ զինվորականներ: Նրանք միջոցառումից առաջ իրենց խոսքն ասացին աշակերտներին: Գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը պատմեց բանակի ստեղծման  դժվարին սկզբի մասին, իսկ մայոր Ա. Խաչատրյանը ներկայացրեց բանակի անցած փառավոր մարտական ուղին:

Այնուհետև միջոցառման մասնակից աշակերտները իրենց գեղեցիկ խոսքով և հայրենասիրական երգերով ներկայացնելով բանակի պատմությունը` հաճելի պահեր պարգևեցին ներկաներին: Ամբողջ դահլիճը երգում էր հանրահայտ երգը.

Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,

Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,

Եվ թող իմանան բոլորը, մեր անունն է

Հայկական բանակ:

Բոլոր մասնակիցները դահլիճից հեռացան հպարտության և հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցման զգացումով:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ