Անվտանգ համացանց
0
Փետրվարի 7-ը անվտանգ համացանցի միջազգային օրն է:
Թեման առօրեական և շատ կարևոր է: Մեր հիմնական նպատակն էր. ծանոթացնել ինտերնետի վտանգներին և կարողանալ պաշտպանվել նրանցից: Տեղեկացնել աշակերտներին ինտերնետից անվտանգ օգտվելու ոսկե կանոններն ու վտանգներից զերծ մնալու միջոցները: Երեխաներին թեմայի հետ ծանոթացնելու հետաքրքիր տարբերակ ընտրվեց. օգտվել Safe.am կայքից:
Բացի երեխաների համար նախատեսված նյութերից, նրանց ներկայացվեց նաև այն ձեռնարկները, որոնցից կարող են օգտվել ծնողները: Ձեռնարկի օգնությամբ նրանք կարող են հետևողական լինել իրենց երեխաների առցանց շփումներին, հետևել նրանց ինտերնետային հետաքրքրություններին և նաև սահմանափակել այդ հետաքրքրությունները:






