Բանավեճ 12-րդ դասարանում
0
<<Բարությունը իմ պատկերացմամբ>>
12-րդ-ա դասարանի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մուրադյանը դասարանի աշակերտներին ներկայացրեց բանավեճի թեման
,,Բարություն”: Աշակերտներից յուրաքանչյուրը արտահայտեց իր կարծիքը այդ թեմայի շուրջ:
Ոմանք ներկայացնում էին բարի մարդկանց բնորոշ բնավորության գծերը` պարզություն, անշահախնդիր օգնություն , հոգատարություն, կամեցողություն և այլն, ոմանք էլ բացառում էին բարի մարդկանց առկայությունը`պարզաբանելով, որ մեկի նկատմամբ կարող է ցուցաբերել բարություն , մեկ ուրիշի նկատմամբ` չարություն:
Գոհար Մուրադյանը երեխաներին բացատրեց ,որ անկախ ամեն ինչից` պետք է լինել բարի և հանդուրժող:






