Ամանորի նվերը
0Մեր`Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում Ամանորի տոնակատարությունները զարդարվեցին գեղեցիկ անակնկալով.
դեկտեմբերի 23-ին, մտնում եմ դասարան և տեսնում մի գեղեցիկ եղևնի։Ես և իմ ընկերները շատ ուրախացանք,քանի որ այս տոնական օրերին ամենալավ
նվերը եղևնին է,այն էլ`բնական։Բայց այդ ամենը շատ տխուր կլիներ,եթե մեր հնարամիտ բարեկամները մտահոգված չլինեին բնության պահպանությամբ։Մեր բարեկամն է <<Կանաչ դպրոց>> բնապահպանական ծրագիրը,ում հետ մեր դպրոցը վաղուց համագործակցում է։<<Կանաչ դպրոցը>> մտածել էր , որ տեղին կլինի եղևնիները հենց Ամանորի շեմին նվիրել դպրոցին`մեծ ծաղկամանների մեջ դրանք տեղավորելով։Մենք էլ մեր հերթին խոստացանք սիրով խնամել մինչև գարուն , իսկ գարնանը եղևնիներին նոր կյանք կտանք` դպրոցամերձ բակում։Ահա և մեր նվերը.
Իր ուրախությունը ձեզ հետ կիսեց 6-րդ դասարանի աշակերտ
Ավիկ Աբրահամյանը






