Ինչ է մտածում դեղնած տերևը

0

Հեքիաթ

Աննա Աղաբեկյան

Խնձորենու վրա դեղնել էր առաջին տերևը: Գարնանը առաջինը նա էր բողբոջից դուրս եկել և հիացել իր անթիվ քույր ու եղբայր տերևների լույս աշխարհ գալով: Նա հիշում էր թե ինչպես էին նրանք գուրգուրում մայր ծառի մյուս բալիկներին` կարմրաթուշ խնձորներին:

Այժմ նա խամրել և կնճռոտվել էր ու տխուր մտածում էր.
-Երանի՜ հիմա գարուն լիներ: Ես իմ քույր ու եղբայրներից չէի բաժանվի, իսկ հիմա, ով գիտի, քամին ինձ ուր կտանի:

Նա այնքան տխուր էր, որ սկսեց լաց լինել: Տերևները հարցրին թե ինչու է լաց լինում: Տերևը պատմեց ամեն ինչ իրեն շրջապատող տերևներին: Նրանք փորձում էին սփոփել նրան` ասելով.

-Լաց մի՛ եղիր, ամեն ինչ լավ կլինի, եթե մենք միասին ու ուժեղ մնանք:
Տերևը ,լսելով այդ խոսքերը, մի քիչ հանգստացավ: Անցան օրեր և մայր ծառի մյուս տերևներն էլ կարմրեցին ու կնճռոտվեցին: Նրանք հասկացան, որ շուտով հրաժեշտ են տալու մայր ծառին:

Մութ գիշեր էր: Հանկարծ քամի փչեց, և տերևը, պոկվելով ծառից, ընկավ գետնին: Նա լաց էր լինում, բայց նրան տերևները չէին կարողանում օգնել: Առավոտյան մի քանի տերևներ էլ թափվեցին: Մի քանի օրվա ընթացքում բոլոր տերևները պոկվեցին մայր ծառից:

Արդեն ուշ գիշեր էր:  Տերևներն իրար վրա ընկած սրթսրթում էին սառը քամուց: Նրանք կորցրել էին իրենց հույսը: Հանկարծ մի աղջնակ մոտեցավ և տերևներին դնելով փոքրիկ արկղիկի մեջ` տարավ տուն: Նա բացեց մի հաստափոր, նկարազարդ գիրք և բոլորին շարեց գրքի թերթերի արանքում: Տերևներն իրենց շատ լավ էին զգում, որովհետև աղջնակը հաճախ  էր բացում այդ գիրքը և թերթելով էջերը` խնամում տերևներին:

 

Գայի անվան թիվ 129 դպրոցի  8- րդ դասարանի աշակերտուհի Աննա Աղաբեկյանը մասնակցել է մանկական հեքիաթ  պատմվածքի  մրցույթին և անցել է 2-րդ փուլ: Ստորև ներկայացնում ենք նրա հեքիաթներից մեկը, եթե այն ձեզ դուր գա, կարող եք այցելել  mocak.am- կայք և գնահատել:

Posted in: 45

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ