Հրաժեշտ աշնանը

0

Գայի անվան թիվ 129 դպրոցում  ռուսաց լեզվի ներկայանալի դասերն ամենամսյա բնույթ են կրում / դպրոցն ունի ռուսերենի խորացված ուսուցում/:Վերջին միջոցառումը <<Հրաժեշտ աշնանը >>խորագրով ներառել էր  3-րդ և 4-րդ դասարանի աշակերներին:  Մասնակիցներից 3–րդ դասարանի աշակերտ  Պապյան Սամվելը երկու տարի է, որ հաջողությամբ մասնակցում է <Ռուսական արջուկ> մրցույթին` արժանանալով մրցանակի:

Աշակերտները  ռուսերենով արտասանեցին Վ. Բրյուսովի, Ա. Տայանովսկու, Սոբակինի և ուրիշ բանաստեղծների գործերից:

Դասը անցավ շատ կազմակերպված, աշնանային գույներով  ձևավորված դասասենյակում, երաժշտության մեղմ հնչյունների ներքո: Դաս – միջոցառմանը կիրառվել էին նաև ժամանակակից  ինֆորմացիոն տեխնոլոգիաները` ցուցադրելով     աշնանային գունեղ պատկերներ:

Դասի վերջում ուսուցչուհի Սվետլանա Ռասկազովան աշակերտների համար անակնկալ էր պատրաստել : Բոլորն ստացան խրախուսական մրցանակներ և պատվոգրեր:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ