«Հայաստան, մայր, խաղախություն»

0

Նոյեմբերի 25-ին  հ.100 հիմնական դպրոցում տեղի  ունեցավ հերթական բազմերանգ և բազմաբովանդակ միջոցառում «Հայաստան, մայր, խաղաղություն» խորագրով, որի նպատակն էր երեխաների մեջ դաստիարակել սեր, հարգանք միմյանց և մեծերի հանդեպ, հայրենասիրություն, բարություն և հանդուրժողականություն, որի կարիքը շատ է զգացվում ամենուրեք:  Յուրօրինակ էր միջոցառման բացումը, երեխաները փոքրիկ մոմերի լույսի ներքո արտասանեցին.
Հայր մեր, որ երկնքում ես
Սուրբ լինի քո անունը,
Քո թագավորությունը գա,
Քո կամքը լինի  մեր երկրի վրա,
Ինչպես որ երկնքում է……,
աղոթքը, որից հետո հետևեց ողջույնի խոսքը բոլոր հյուրերին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցում «Ներառական կրթություն» ծրագրում ընդգրկված բոլոր կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաները և իրենց համադասարանցիները: Այն աշակերտները, որոնք մեծ ցանկություն էին հայտնել մասնակցելու իրենք ընկերների հետ: Դահլիճում մեծ  ուրախություն էր տիրում  թե’ ծնողների և թե’ մասնակից երեխաների համար, քանի որ ներկայացվում էր ոչ միայն իրենց ասմունքը, երգն ու պարը, այլ նաև իրենք փոքրիկ ձեռքերով կատարած աշխատանքները: Դահլիճի պատերը զարդարվել էին Հակոբ Անեշյանի   և  Արման Միլիտոսանի  հրաշալի նկարներով: Ցուցադրվել էին նաև երեխաների գեղագիտական նշանակություն ունեցող, խմորից պատրաստված աշխատանքները, որոնք իրականացվել էին II  դասարանի աշակերտ Էմիլ Մարուքյանի մայրիկի` Լիանայի շնորհիվ: Որի համար էլ նա արժանացավ շնորհակալագրի դպրոցի տնօրեն`Ա.Օհանյանի կողմից: Տնօրենի կողմից ուղերձ-շնորհակալագրի    արժանացան նաև դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաների ծնողները, ովքեր մեծ սիրով ու նվիրվածությամբ են լցված թե’ իրենց երեխաների դաստիարակման և թե’ կրթական համակարգում: Ովքեր ջանք չեն խնայում իրենց երեխաների համար:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն` Ա.Օհանյանը հայտնեց իր հիացմունքի խոսքերը բոլոր մասնակից աշակերտներին, ովքեր անկաշկանդ փորձեցին ներկայացնել բեմից իրենց կարողությունները և հաղթանակները: Գովեստի արժանացան նաև բազմամասնագիտական թիմի անդամները, որ ոչ մի ջանք չէին խնայել երեխաներին երգ ու պար սովորեցնելուն: Իհարկե հուզված էր դահլիճը, բայց այդ բոլորը երջանկության և ուրախության արցունքներ էին:

նկարները տես…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*




You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ