Կայացավ ուսուցչի տոնին նվիրված բեմականացումը
0Հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում կայացավ Վարդգես Պետրոսյանի <Վերջին Ուսուցիչը> վիպակի բեմադրությունը: Այն կազմակերպել էր դպրոցի հոգեբան Սոնա Գրիգորյանը: Մասնակցում էին Աշակերտական Խորհրդի և <ՄԵԴԻԱ> կենտրոնի անդամները:
Դահլիճը լեպ-լեցուն էր: Ներկա էին դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչները, տնօրենը, փոխտնօրենները, դպրոցի այլ աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր և աշակերտներ: Հնչեցին շնորհավորանքներ, իր հանդիսավոր շնորհավորական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ն.Խրիմյանը: Բեմադրությունից հիացած հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ բարձր տրամադրությամբ:






