Ապահով համացանց. Բաց դաս Արմավիրի Մայիսյանի դպրոցում

Մարտի 13-ին Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս «Ապահով համացանց» թեմայով: Դասն անցկացվեց 9-րդ դասարանցիների հետ` դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ասյա Գասպարյանի ղեկավարությամբ: Դասարանը բաժանված էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը նախօրոք հանձնարարված թեմայի շուրջ նախապատրաստել էր աշխատանք: Դասը սկսվեց ուսուցչուհու ստեղծած տեսահոլովակի ցուցադրությամբ, որը ներկայացնում էր համացանցի անսահմանափակ հնարավորությունները և դրան զուգահեռ նաև համացանցում դարանող վտանգներն ու դրանցից պաշտպանվելու միջոցները: Այնուհետև ներկայացվեցին խմբային աշխատանքները: Խմբերից յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց թեմաները: «Ապահով համացանց» և «խաղեր» թեմաների վերաբերյալ աշակերտները ստեղծել էին ցուցադրություններ:Թեմաների ներկայացումից հետո ծավալվեց բուռն քննարկում համացանցից օգտվելու կանոնների վերաբերյալ: Երեխաները հատկապես տարակարծիք էին, թե քանի տարեկանից կարելի է արդեն օգտվել համացանցից: Դասը ուսուցողական էր և հետաքրքիր:Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Ի. Պետրոսյանը, ուսուցիչներ, ծնողներ: Տես լուսանկարները այստեղ

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք