Ապահով համացանցի տասնամյակը նշվեց Վանաձորում

Ապահով համացանց. Բաց դաս Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ Վանաձորի մասնաճյուղում

Մարտի 7-ին “Ապահով համացանց” թեմայով կազմակերպվել էր բաց դաս “Հայաստանում եվրոպական քոլեջ հիմնադրամ” Վանաձորի մասնաճյուղում: Դասն անցկարեց քոլեջի դասավանդող Անուշ Թորոսյանը “Կառավարում և մենեջմենթ” ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Սովորողները նախապես պատրաստել էին նյութերը` ըստ կայքում տեղադրված պլանի: Այդ օրը նրանք ներկայացրեցի համացանցի հնարավորությունները, ինչպես նաև վտանգները: Դիտեցինք ֆիլմ շարժական տեխնոլոգիաների վերաբերյալ` “Imagine your world in 2015”:  Ապա ծավալվեց քննարկում ուսանողների մեջ` “Ւնչպես զերծ մնալ համացանցային վտանգներից”: Որից հետո սովորողները ներկայացրեցին իրենց կողմից առաջակվող` համացացից օգտվելու  կանոնները: Բաց դասին ներկա էին եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Գյուլբեկյանը, ակադեմիային կից գործող քոլեջի տնօրեն Խալիսա Սահակյանը, դասախոսներ, այլ կուրսերի ուսանողներ: Լուսանկարները տես այստեղ

 

Բաց դաս Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ Վանաձորի մասնաճյուղում

 “Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ” Վանաձորի մասնաճյուղում “Ապահով համացանց” թեմայով բաց դասը կազմակերպել և վարել է դասավանդող Անուշ Թորոսյանը “Կառավարում և մենեջմենթ” ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների ակտիվ մասնակցությամբ:

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք