Ապահով համացանց. Բաց դաս Երևանի 198 ավագ դպրոցում

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 8-1 դասարանում «Ապահով համացանց»թեմայով բաց դասը վարել են ինֆորմատիկայի դասավանդողներ Անահիտ Մելքումյանը և Սոնա Ղազարյանը:  Դասի նպատակն էր` սովորեցնել արդյունավետ կիրառել համացանցի անսահմանափակ հնարավորությունները և ապահով օգտվել համացանցից: Դասի խնդիրներն էին` կարողությունների և ստացված գիտելիքները նախագծային աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում: Աշակերտների խմբային աշխատանքները ներկայացնում էին շնորհանդեսների և տեսաֆայլի միջոցով: Նախապես խմբերը պատրաստել էին պատի թերթեր՝ պաստառներ, «Համացանցի հնարավորությունները» հետազոտական և որոնողական աշխատանք, տեսաֆայլ «Բլոգներ, Սոցիալական ցանցեր, Վեբ-2»: «Մենք ինչպես ենք օգտվում համացանցից» ամփոփիչ շնորհանդեսի ժամանակ սովորողներին և ուսուցիչներին բաժանվեցին 10 հարցանի հարցաթերթիկներ հաջորդ դասին պատասխանները համեմատելու և քննարկելու համար: Կարդա ավելին

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք