Ապահով համացանց. Բաց դաս Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Ապահով համացանց. Բաց դաս Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Փետրվարի 26-ին Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ համացանցի անվտանգ օգտագործմանմասին:  Դասին մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիները:   Դասը սկսվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Ազատյանի բացման խոսքով. ,, Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար , ներկա ինտերնետային սերնդի դասիարակությունը նոր մարտահրավերներ է նետել: Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին արդեն գիտեն, ուստի զարմանալի չէ , որ ծնողները հաճախ ոչ շահեկան վիճակում են երեխաների համեմատ … ,,
Այնուհետև սկսվեց բուռն քննարկում :  Սովորողները նշեցին, որ սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու և հաղորդակցվելու հնարավորություն են տալիս և ձևավորվում են նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց խմբեր:  Սակայն դրա հետ մեկտեղ  սոցիալական ցանցերը նաև  ռիսկեր են պարունակում: Սովորողները հատկապես կարևորեցին  անձնական տվյալների պաշտպանության հարցերը: Լուսանկարները տես այստեղ

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք