Վերապատրաստվեցին Երևանի 150 դպրոցների 300 դասավանդողներ

Փետրվարի 14-24 ին   Երևանի քաղաքապետարանի ենթակայաթյան 150 հիմնական դպրոցների ավելի քան 160 դասավանդողների  ներկայացվեց «Ապահով համացանց ծնողների համար» ուսումնական մոդուլը:   Ավելի քան 300 դասավանդողնր մասնակցում են նաև  «Վիքիպեդիան, որպես ապահով միջավայր. Ինպես գրել հոդված հանրագիտարանի համար» դասընթացներին:
Դասընթացներն անցկացվում են  «Ապահով Համացանց 2014» ծրագրի շրջանակներում:   Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
Երրորդ տարին անընդմեջ ապահով համացանցի օրվա առթիվ Orange-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց» լայնածավալ ծրագիրը: Ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳՆ Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնը և Երևանի քաղաքապետարանը: Լուսանկարները տես այստեղ

This post is also available in: English

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք